Դանիայի թագավորական գրադարան
Երկիր | Դանիա[1] |
---|---|
Տեսակ | ազգային գրադարան և գրադարան |
Հիմնվել է | 1648 |
Տեղադրություն | Կոպենհագեն |
Հասցե | Søren Kierkegaards Plads 1, 1221 København K |
Հավաքածուներ | |
Չափ | 35.1 միլիոն օրինակ, թվայնացված՝ 551 TB[2] |
Այլ տվյալներ | |
Տնօրեն | Էռլանդ Կոլդինգ Նիլսեն (1986 թվականից) |
Անձնակազմ | 668 հոգի |
Կայք | kb.dk(դան.) |
Թագավորական գրադարան (դան․՝ Det Kongelige Bibliotek), Դանիայի ազգային գրադարան (Կոպենհագեն)։ Սկանդինավյան երկրների և աշխարհի խոշորագույն գրադարաններից մեկը։
Ունի բազմաթիվ պատմական փաստաթղթեր։ 17-րդ դարից Դանիայում հրատարակված բոլոր ստեղծագործությունները պահվում են գրադարանի ֆոնդերում։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գրադարանը հիմնադրվել է 1648 թվականին Ֆրեդերիկ III թագավորի կողմից եվրոպական ստեղծագործությունների հսկայական հավաքածուի հիման վրա։ Հանրային մուտքը բացվել է 1793 թվականին։ 1989 թվականին գրադարանի ֆոնդերը միավորվեցին Կոպենհագենի համալսարանի գրադարանի ֆոնդերի հետ, իսկ 2005 թվականին Դանիայի բնագիտության և բժշկության ազգային գրադարանի ֆոնդերի հետ (դան․՝ Danmarks Natur- og Lægevidenskabelige Bibliotek)։ 2006 թվականի հունվարի 1-ից պաշտոնապես անվանվում է Թագավորական գրադարան, Ազգային գրադարան և Կոպենհագենի համալսարանի գրադարան (դան․՝ Det Kongelige Bibliotek, Nationalbibliotek og Københavns Universitetsbibliotek)։
Այսօր գրադարանն ունի չորս մասնաշենք. երեք մասնաշենք Կոպենհագենի համալսարանում և գլխավոր մասնաշենքը՝ Սլոտսհոլմեն կղզում։ Սլոտսհոլմեն կղզու հին շենքը կառուցվել է 1906 թվականին։ Այն Աախեն քաղաքում գտնվող Կառլ Մեծի առանձնատանը գտնվող մատուռի կրկնօրինակն է։ 1999 թվականին կառուցվեց նոր շենք, որը կոչվեց «Սև ալմաստ» (դան․՝ Den Sorte Diamant). Անվանումը ստացել է իր արտաքին տեսքի պատճառով (կառուցվել է սև գրանիտից և ապակուց)։ Շենքում տեղակայված է նաև համերգասրահ։
Գրքերի կողոպուտ
[խմբագրել | խմբագրել կոդը]1968 և 1978 թվականների միջև գրադարանում տեղի է ունեցել ամենամեծ հափշտակություններից մեկը։ Անհայտ անձինք գողացան մոտավորապես 3200 պատմական գրքեր 50 միլիոն ԱՄՆ դոլար մոտավոր արժեքով, այդ թվում՝ Մարտին Լյութերի ձեռագրերը, Իմանուիլ Կանտի, Թոմաս Մորի և Ջոն Միլթոնի առաջին հրատարակումները։ Գողությունը հայտնաբերվեց միայն 1975 թվականին։ 1998-2002 թվականներին գողացված նմուշները մոտավորապես 2 միլիոն դոլար գումարով վաճառվեցին տարբեր աճուրդներում։ 2003 թվականին հաջողվեց հետևել գողին Լոնդոնի Քրիստիս աճուրդում դրված լոտով։ Դա գրադարանի աշխատող Ֆրեդե Մյոլլեր-Քրիստենսենն էր (դան․՝ Frede Møller-Kristensen, մահացել է 2003 թվականի փետրվարին)։ Գողացված գրքերի առևտուրը նրա մահից հետո շարունակեցին ընտանիքի անդամները։ Տան խուզարկությամբ հայտնաբերվեցին 1500 գողացված նմուշներ։ 2004-2005 թվականներին նրանք բանտարկվեցին 18 ամսից 3 տարի ժամկետներով։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Տեղեկատվություն հափշտակված գրքերի մասին գրադարանի պաշտոնական կայքում
- Կորած գրքերի ցանկ (անգլերեն)
- http://www.kb.dk/engl-news/index-en1.htm Արխիվացված 2005-10-30 Wayback Machine
- http://www.kb.dk/kb/publikationer/tyveri/opklaring-bogtyverierne.pdf Արխիվացված 2006-07-23 Wayback Machine
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դանիայի թագավորական գրադարան» հոդվածին։ |
|