Վարժարան (ամսագիր)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Վարժարան, մանկավարժական ամսագիր։

Ընդհանուր նկարագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Լույս է տեսել 1882—1984 թվականներին, Թիֆլիսում (այժմ ՝Թբիլիսի) ։ Խմբագիր-հրատարակիչ՝ Ն․ Խոսրովյան։ Անդրադարձել է արևելահայ դպրոցի ուսումնակրթական, սովորողների մտավոր, բարոյական և ֆիզիկական դաստիարակության հարցերի, մատնանշել ուսուցիչների մասնագիտական ունակությունների բազմապատկման ուղիներ։ Առանձնակի հոգածություն է ցուցաբերել տարրական դպրոցի ծրագրերի և դասավարման եղանակների բարելավման, աշակերտների գեղագիտական դաստիարակության խնդիրներին։ Հանդեսին աշխատակցել են Ս․ Մանդինյանը, Ա․ Բահաթրյանը, Ս․ Պալասանյանը, Կ․ Կոստանյանը և ուրիշներ, լեզվի ուսուցման վերաբերյալ բանավիճային հոդվածներով հանդես է եկել Ղ․ Աղայանը։ Ամսագրի առաջադրած նորամուծությունները առաջ են բերել արևելահայ դպրոցի պահպանողական գործիչների դժգոհությունը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png