Ահեկան (հանդես)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ահեկան (այլ կիրառումներ)
Ահեկան
Տեսակհանդես
ԼեզուՀայերեն
ԵրկիրԼիբանան
Հրատարակության պատմություն1966-1970
Հաճախականությունեռամսյա հանդես

«Ահեկան», մշակութային եռամսյա հանդես, որը լույս է տեսել 1966-1970 թթ. (երկրորդ համարը հրատարակվել է «Նավասարդ-66» անունով)։ Խմբագիրն է եղել Գրիգոր Շահինյանը։ Խմբագրական աշխատանքներին մասնակցել են Պիեռ Ադդարյանը, Վազգեն Ալեքսանյանը, Սիլվիա Աճեմյանը, Ժան Գարագաշյանը։ Լուսաբանել է երիտասարդական և ժամանակակից մշակութային ձգտումները, հայությանը հուզող խնդիրները, արտացոլել սփյուռքահայ, հատկապես լիբանանահայ հոգևոր կյանքը։ Լույս է ընծայել արձակ և չափածո գեղարվեստական ստեղծագործություններ, լիբանանյան արաբագիր և ֆրանսագիր հեղինակների գործերից թարգմանություններ, գրականագիտական, բանասիրական ուսումնասիրություններ։ Անդրադարձել է հայկական և միջազգային կինոյին, թատրոնին, նկարչությանը, երաժշտությանը, ճարտարապետությանը։ Աշխատակցել են Հարություն Քյուրքճյանը, Գրիգոր Պլտյանը, Գառնիկ Ադդարյանը, Արմեն Դարյանը, Գևորգ Աճեմյանը, Վահե Օշականը, Հարություն Թորոսյանը, Պողոս Ճելալյանը, Գրիգոր Տիշը, Պեպո Սիմոնյանը, Զոհրապ Գիրեջյանը, Րաֆֆի Սեթյանը, Կարո և Հարություն Արմենյանները, Հովհաննես Փիլիկյանը, Թալին Ոսկերիչյանը, Նիկողոս Սարաֆյանը, Ժագ Հակոբյանը, Զահրատը, Զարեհ Խրախունին, Ռոպեր Հատտեճյանը, Մարկ Նշանյանը և ուրիշներ։ «Ահեկանը» տպագրել է նաև հայաստանյան հեղինակների գործերից։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայ Սփյուռք» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։