Սրբոց Քառասնից Մանկանց եկեղեցի (Բուրջ Համուդ)
Սրբոց Քառասնից Մանկանց եկեղեցի | |
---|---|
![]() | |
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | եկեղեցի |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Բուրջ Համուդ |
Դավանանք | Հայ Առաքելական Եկեղեցի |
Թեմ | Լիբանանի թեմ |
Հիմնական ամսաթվերը | 1930 |
Ժառանգության կարգավիճակ | Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսություն |
Ճարտարապետական ոճ | Հայկական եկեղեցական ճարտարապետություն |
Հիմնադրված | 1930 |
![]() | |
![]() | |
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սրբոց Քառասնից Մանկանց եկեղեցի (այլ կիրառումներ)
Սրբոց Քառասնից Մանկանց եկեղեցի, Բուրջ Համուդ քաղաքում գտնվող կրոնական կառույց[1]։ Պատկանում է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության Լիբանանի թեմին։ Կազմակերպում է Լիբանանի Բուրջ Համուդ քաղաքում բնակվող առաքելական հայության մի մասի հոգևոր կյանքը։ Հանդիսանում է քաղաքի չորս առաքելական եկեղեցիներից մեկը՝ Սուրբ Աստվածածին, Սուրբ Սարգիս և սրբոց Վարդանանց եկեղեցիների հետ միասին[2][3]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայոց ցեղասպանությունից և Կիլիկիայի հայկական հանրապետության անկումից որոշ ժամանակ անց Սիրիայում և Լիբանանում ի հաստատվում են հայ գաղթականների հոծ խմբեր[4]։ Լիբանանի մայրաքաղաք Բեյրութից ոչ հեռու գտնվող Բուրջ Համուդ բնակավայրում 1929 թվականին տեղի է ունենում նոր եկեղեցու կառուցում, որի օծումը տեղի է ունենում տեր Եղիշե արքեպիսկոպոս Կարոյանի ձեռամբ[1]:
Եկեղեցին գտնվում է Բուրջ Համուդի Նոր Մարաշ շրջանում։ Հողատարածքը տրամադրել է Մարաշի Հայրենակցական Միությունը: Աղոթատունն անվանվեց «սրբոց Քառասնից Մանկանց»՝ ի հիշատակ Մարաշ քաղաքի համանուն եկեղեցու: Այդտեղից գաղթած տեր Հակոբ քահանա Արսլանյանը ձեռնարկեց հանգանակության, իսկ ճարտարապետական աշխատանքները ստանձնեց ճարտարապետ Միքայելյանը (Ուստա Կարապետ)։ Եկեղեցու տիկնանց միութիւնը պաշտոնապես կազմվեց 1959 թվականին։
1962 թվականին եկեղեցին ենթարկվեց վերանորոգության. տախտակաշեն խորանները նորոգվեցին և վերացվեցին հայկական եկեղեցական ճարտարապետությանը բնորոշ մարմարե խորանների (ճարտարապետ` Գէորգ Էմմիյան): Ավագ խորանը նորոգեցին Քեօրօղլանյան եղբայրները, աջակողմյան խորանը՝ Հակոբ Օրջանյանը, ձախակողմյան խորանը՝ Մեյրի Լյուլեջյանը, իսկ մկրտարանը՝ Հովհաննէս Գազեզյանը։ Երկրորդ նորոգությունը տեղի ունեցավ 1981 թվականին, երբ եկեղեցու առաստաղը վնասվեց Լիբանանի քաղաքացիական պատերազմի ժամանակ և պարբերաբար մինչև 1989 վնասվեց ու անմիջապես նորոգվեց[1]:
Հոգևոր հովիվներ և թաղական խորհուրդ
[խմբագրել | խմբագրել կոդը]Եկեղեցու հոգևոր հովիւներն են՝
- Տեր Արսեն քահանա Տեր Հովհաննեսյան
- Տեր Յակոբ քահանա Արսլանյան
- Տեր Մեսրոպ քահանա Էլմաճյան
- Տեր Հմայեակ քահանա Տեր Պետրոսյան
- Տեր Վազգեն քահանա Ներկիզյան
- Տեր Գրիգոր քահանա Սեօքյունյան
- Տեր Պարգև քահանա Յովհաննեսյան
- Տեր Թորգոմ քահանա Կեօվօղլանյան
- Տեր Խորեն քահանա Ներսեսյան
- Տեր Բաբգեն քահանա Քենտիրճյան
- Տեր Սահակ քահանա Պալյան
- Տեր Արսեն քահանա Քեշիշյան
- Տեր Վաչե քահանա Թաթոյան
- Տեր Սևակ քահանա Վասիլյան
- Տեր Հարություն քահանա Կոստանյան
- Տեր Շնորհք քահանա Արթինյան (ներկայից հոգևոր հովիվ)։
Սրբոց Քառասնից Մանկանց Եկեղեցու այժմու Թաղական խորհուրդի անդամներն են՝ Կարօ Աբրահամյան (ատենապետ), Հրայր Ինճեյան, Մովսես Քիրեճյան, Սևակ Ալեեմեզյան, Հարութ Թեքկելյան, Գևորգ Շահինյան, Ասքանազ Սաղպազարյան, Հովհաննես Հովհաննեսյան և Աբրահամ Կրպոյան։
12 Մարտ 2023 թվականին, տեղի ունեցավ Թաղական խորհուրդի ընտրություն: Նորընտիր Թաղական խորհուրդի անդամներն են՝ Հարութ Թեքկելյան (ատենապետ), Սևակ Ալեեմեզյան, Մովսես Քիրեճյան, Գևորգ Շահինյան, Ասքանազ Սաղպազարյան, Սաքո Սթիլյան և Գևորգ Շահինյան:
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 Լիբանանի թեմ. «Սրբոց Քառասնից Մանկանց, Պուրճ Համուտ». www.armprelacylb.org. Առաջնորդարան հայոց Լիբանանի.
- ↑ Լիբանանի թեմ. «Ս․ Աստուածածին Եկեղեցի, (Նոր Ատանա)». www.armprelacylb.org. Առաջնորդարան հայոց Լիբանանի.
- ↑ Լիբանանի թեմ. «Ս. Վարդանանց Եկեղեցի (Պուրճ Համուտ)». www.armprelacylb.org. Առաջնորդարան հայոց Լիբանանի.
- ↑ Harris, William W. (2015). Lebanon: A History, 600-2011. Studies in Middle Eastern history. New York, N.Y: Oxford University Press. էջ 17. ISBN 978-0-19-518111-1.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Սերտում ենք Լիզբոնի դասը․ Արա Նախշքարյանի պատմվածքը». https://yerkir.am. Դեկտեմբերի 12, 2019.
{{cite web}}
: External link in
(օգնություն)|website=