Մասիս (թերթ, Բեյրութ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Մասիս (այլ կիրառումներ)
Մասիս
Տեսակհանդես
Լեզուհայերեն
ԽմբագիրՀարություն Թեքեյան (1947), Ռավոսյելվրդ Պայան, Մեսրոպ Թերզյան, Վարդան Թեքեյան և Անդրանիկ Կռանյան (1973 թվականից)
ԵրկիրԼիբանան Լիբանան

Մասիս, կրոնական, հասարակական-քաղաքական, գրական շաբաթաթերթ։ Կիլիկիո Տան Հայ կաթողիկե պատրիարքության հրատարակություն։

Լույս է տեսել 1947-1983, 1988-1995 թվականներին։ Խմբագիրներ՝ Հարություն Թեքեյան (1947), Ռավոսյելվրդ Պայան, Մեսրոպ Թերզյան, Վարդան Թեքեյան և Անդրանիկ Կռանյան (1973 թվականից)։

Մեծ տեղ է հատկացրել սփյուռքահայ համայնքների, հայրենիքի, ինչպես նաև Մխիթարյան միաբանության կրթական, մշակութային ու կրոնական կյանքին, լուսաբանել միջազգային կյանքը։ Քարոզել հայ քաղաքական կուսակցությունների համերաշխություն։ Հոդվածներ է տպագրել Սիամանթոյի, Դանիել Վարուժանի, Միսաք Մեծարենցի, Սայաթ-Նովայի, Ավետիք Իսահակյանի, Պարույր Սևակի, Դերենիկ Դեմիրճյանի, Սարմենի, Ազատ Վշտունու, Գևորգ Էմինի և այլոց մասին, եղել այդ հեղինակների, ինչպես նաև ֆրանսիական, իտալական և եվրոպական այլ գրողների ստեղծագործություններ։

Ունեցել է բժշկական բաժին։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայ Սփյուռք» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png