Դարուհի-Հովակիմյան միջնակարգ դպրոց
Դարուհի-Հովակիմյան միջնակարգ դպրոց | |
---|---|
Տեսակ | դպրոց |
Հիմնադրված է | 1939 |
Տնօրեն | Արա Վասիլեան |
Աշակերտներ | 251 |
Դասարաններ | 6 տարի |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Բեյրութ |
Հասցե | Բեյրութի Սին Ըլ Ֆիլ |
Դարուհի-Հովակիմյան երկրորդական վարժարան միջնակարգ դպրոց Բեյրութում։ Գործում է ՀԲԸՄ հովանավորությամբ։
Կազմավորումը
[խմբագրել | խմբագրել կոդը]Կազմավորվել է Լիբանանի քաղաքացիական պատերազմի տարիներին ՀԲԸՄ Հովակիմյան-Մանուկյան տղաների և Դարուհի Հակոբյան աղջիկների երկրորդական վարժարանների աստիճանական միացումով։ Դարուհի Հակոբյան վարժարանը հիմնվել է 1939-ին, մեծահարուստ Լևոն Հակոբյանի կտակով՝ ի հիշատակ իր վաղամեռիկ քրոջ՝ Գարունս։
Շենքային պայմաններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Սկզբնական տարիներին գործել է Բեյրութի Ջիմմեյզի թաղամասում վարձված մի շենքում։ 1962-ին տեղափոխվել է Բեյրութի Հազմիե արվարձանում գտնվող իր սեփական եռահարկ, նորակերտ շենքը։ Հովակիմյան-Մանուկյան վարժարանը հիմնվել է 1947-ին՝ «Հ.Բ.Ը. միության մանչեբու բարձրագույն վարժարան» անունով։ 1951-ին Մյոհրյուպե Մանուկյանի նվիրատվությամբ վարժարանի համար կառուցվել է նոր շենք և նրա հորեղբոր՝ Սարգիս Հովակիմյանի՝ բարձրագույն վարժարան հիմնելու փափագն իրականանալու առթիվ դպրոցը վերանվանվել է «Հ.Բ.Ը. միության Հովակիմյան-Մանուկյան մանչերու երկրորդական վարժարան»։
Ծրագիրը
[խմբագրել | խմբագրել կոդը]1960-ական թվականներից երկու վարժարանները հետևել են Լիբանանի պետական բակալորիայի ուսումնական ծրագրին։ Քաղաքացիական պատերազմի հետևանքով երկու վարժարաններն ստիպված են եղել դուրս գալ սեփական շենքերից, որոնք հետագայում վաճառվել ու քանդվել են։ Աստիճանաբար երկու վարժարանների աշխատանքները միավորվել են՝ այն փաստորեն վերածելով երկսեռ երկրորդական վարժարանի։
Այլ տվյալներ
[խմբագրել | խմբագրել կոդը]1993-ից երկու վարժարանների անօրենի պաշտոնը համատեղ վարում է ժիրայր Դանիելյանը։ 2002-ին վարժարանն ուներ 251 աշակերտ։ Ներկայիս Վարժարանին տնօրէննէ Արա Վասիլեան, որ նաև Լիբանինի ՀԲԸ Միութեան վարժարաններուն ընդհանուր ու պատուոյ տնօրէնի պաշտօնը։ Ա. Վասիլիանի օրով վարժարանը բարեկարգուեցաւ, ծաղկեցաւ ու արդիականացուեցաւ շնորհիւ իր յառաջադէմ վճրակամութեան։ Ուսման տևողությունը 6 տարի է։ Շրջանավարտները կարող են հաճախել տեղական և օտար համալսարաններ տիրանելով բարձր նիշերու։