Ամենուն նոր տարեցույցը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ամենուն նոր տարեցույցը
Տեսակտարեգիրք
ՀրատարակիչԲեյրութ

«Ամէնուն նոր տարեցոյց», հասարակական, մշակութային տարեգիրք։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ունեցել է հնչակյան ուղղվածություն։ Լույս է տեսել 1937–1942 թվականին Բեյրութում։ Հաջորդել է «Լիբանանահայ պատկերազարդ օրացոյց» (1936 թվական) տարեգրքին։

Հրատարակիչ-խմբագիր՝ Եղիա Տոլպագյան։

Տպագրել է գրական, գիտական, պատմական, բանասիրական, բժշկագիտական, առողջապահական և այլ բովանդակության հոդվածներ, ուսումնասիրություններ, լիբանանահայ հասարակական գործիչների կենսագրություններ, տեղեկություններ է հաղորդել Լիբանանի, Ռումինիայի, Իրաքի, Աստրախանի և այլ հայ գաղթավայրերի մասին։ Լուսաբանել է Հայաստանի տնտեսական և մշակութային ձեռքբերումները։ Աշխատակցել են Գարեգին Դավիթյանը, Նորայր Պողարյանը, Միքայել Նաթանյանը, Արսեն Կիտուրը, Բյուզանդ Եղիայանը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։