Մարտիրոս Ալթունյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Մարտիրոս Ալթունյան
Ի ծնեԱլթունյան Մարտիրոս Հակոբի
Ծնվել է1888
ԾննդավայրԲուրսա, Թուրքիա
Մահացել էդեկտեմբերի 20, 1958
Վախճանի վայրԲեյրութ
Ազգությունհայ
Ոճ(եր)եկեղեցիներ, հասարակական շենքեր, առանձնատներ
ԿրթությունԷկոլ դը Բո Արթ

Ալթունյան Մարտիրոս Հակոբի (1888, Բուրսա, Hüdavendigâr Vilayet, Օսմանյան կայսրություն - դեկտեմբերի 20, 1958(1958-12-20), Բեյրութ, Լիբանան), հայ ճարտարապետ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Բուրսայում (Թուրքիա)։ Կրթությունն ստացել է Փարիզի Գեղարվեստի Ազգային բարձրագույն դպրոցում։ Զուգահեռաբար ուսանել է նկարչություն։

Աշխատանք[խմբագրել | խմբագրել կոդը]

1919 թվականին տեղափոխվել է Բեյրութ, աշխատել որպես ճարտարապետ և նկարիչ։ Նախագծել և կառուցել է Անթիլիասի Ս․ Գրիգոր Լուսավորիչ տաճարը (1940), Երուսաղեմի Ս․ Հռիփսիմե մատուռը (1946), Բաղդադի Ս․ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին (1957) և այլ եկեղեցիներ, հասարակական շենքեր, առանձնատներ։

Նա նկարել է Անթիլիասի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ տաճարի «Տրդատի թագադրումը», Երուսաղեմի Սրբոց Հակոբեանց մայր տաճարի «Տրդատ թագավորի մկրտությունը», «Էջմիածնի տաճարի շինությունը» որմնապաստառները և այլն։ Ալթունյանի արվեստը հարազատ է հայկական ավանդույթներին։

Արդիականի ու արաբական ազգային ավանդականի շաղկապումով է նախագծել Աբու Բաքր մզկիթը Բեյրութում, պալատական համալիրը (մզկիթ, մատենադարան, հյուրապալատ և այլն) Ամմանում` Վատիկանի պատվերով, Սուրբ Պողոս կաթոլիկ, մայր տաճարը (1947-1950)` Բեյրութին մերձ հունաբնակ Հարիսա գյուղի մոտ։

Ալթունյանի գեղանկարչական գործերից են՝

  • Երուսաղեմի ժառանգավորաց վարժարանի դահլիճի մեծաչափ (12 մ2) կրոնապատմական թեմայով հինգ որմնանկարները
  • Թադեոս և Բարդուղիմեոս առաքյալների, Վարդան, Հակոբոս, Հեղինե սրբերի սրբապատկերները (1949-1950)
  • Նյու Յորքի համաշխարհային ցուցահանդեսի Լիբանանի տաղավարի նկարազարդումները, ծովանկարները
  • Անթիլիասի մայր տաճարի աղոթասրահի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչը մկրտում է Տրդատ արքային» կտավը, Ավագ խորանի «Մայր Աստվածածին» սրբանկարը (բնորդը Ալթունյանի կինն է)

Հեղինակ է նաև քանդակային գործերի (Լիբանանի ազգային զինանշան-մեդալ)։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արժանացել է Լիբանանի նախագահի Պատվո արծաթե մեդալի։

Ցուցահանդեսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալթունյանի գործերը ցուցադրվել են Երևանում (1999)։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png