Վահե Բերբերյան
| Վահե Բերբերյան անգլ.՝ Vahe Berberian և արմտ. հայ.՝ Վահէ Պէրպէրեան | |
|---|---|
| Ծնվել է | հուլիսի 11, 1955 (70 տարեկան) |
| Ծննդավայր | Բեյրութ, Լիբանան |
| Քաղաքացիություն | |
| Ազգություն | հայ |
| Մայրենի լեզու | անգլերեն |
| Մասնագիտություն | գրող, դերասան, նկարիչ, կատակերգու, լրագրող, կինոռեժիսոր և ստենդ ափ երգիծաբան |
| 🌐 | |
Վահե Բերբերյան (անգլ.՝ Vahe Berberian, հուլիսի 11, 1955, Բեյրութ, Լիբանան), լիբանանահայ և ամերիկահայ թատերագիր, նկարիչ, գրող, արվեստագետ և կատակերգու[1]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 1955 թվականի հուլիսի 11-ին Բեյրութում, Լիբանան[1]։ Մեծացել է Բեյրութում, մտավորականների միջավայրում։ Բերբերյանի հայրական տունը թատրոնի, գրականության և արվեստի ներկայացուցիչների հանդիպման վայր էր հանդիսանում։ 1976 թվականից Բերբերյանը մշտական բնակություն է հաստատում Լոս Անջելեսում[2], որտեղ և բնակվում է ցայսօր[3]։
Հանդես է եկել և շարունակում է հանդես գալ մի շարք ներկայացումներով, որոնց թվում են՝ «Եվ այլն», «Նաև», «Տակավին», «Սակայն», «Եթե», «Ուրեմն»[3]։
Կրթություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Լիբանանում և Միացյալ Նահանգներում հաճախել է արվեստագիտության դասընթացների, իսկ 1980 թվականին գերազանցությամբ ավարտել է լրագրության ֆակուլտետը։
Նկարչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1975 թվականից սկսած Բերբերյանի նկարները ցուցադրվում են բազմաթիվ ցուցահանդեսներում[3]։
Ընտանիք
[խմբագրել | խմբագրել կոդը]Ամուսնացած է, կինը՝ Բեթի Բերբերյանը, դիզայներ է, աշխատում է Հոլիվուդում[1]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վահե Բերբերյան» հոդվածին։ |
| ||||||||||||||||||