Փիթեր և Ելիզաբեթ Թորոսյան դպրոց
Փիթեր և Ելիզաբեթ Թորոսյան դպրոց | |
---|---|
![]() | |
![]() | |
Տեսակ | դպրոց |
Հիմնադրված է | 1951 |
Երկիր | ![]() |
Հայ Ավետարանական Փիթեր և Ելիզաբեթ Թորոսյան դպրոց, հայկական դպրոց Բուրջ Համուդում, Լիբանան։ Հիմնադրվել է 1951 թվականին Ենովք Հադիդյանի կողմից։ Բացվել է որպես մանկապարտեզ՝ 2 սենյակ ունեցող բնակարանում, ի սկզբանե հաճախել են միայն 20 երեխա։ Հաջորդ տարի աշակերտների թիվը կրնապատկվել է, և ավելացվել են տարրական դասարաններ։ 1966 թվականին դպրոցի համար Ամանոս-Դորայում կառուցվում է նոր շինություն, որը նախաձեռնում են պարոն և տիկին Թորոսյանները։ Այստեղից էլ դպրոցը անվանվում է Թորոսյան[1]։
Այժմյան տնօրենն է Սեդա Կարագյոզյանը։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]
Հայ Ավետարանական Փիթեր և Ելիզաբեթ Թորոսյան դպրոցը հիմնվել է 1951 թվականին Ամանոսի տարածաշրջանում՝ Բեյրութի արևելքում։ Նախապես եղել են նախադպրոցական դասարաններ, ապա 1973 թվականին սկսել է գործել որպես միջնակարգ դպրոց[2]։ Ենովք Հադիդյանը կանգնած է ավետարանական վարժարանի հիմնադրման ակունքներում։ Այս դպրոցի զարգացման գործում մեծ ներդրում է ունեցել նաև ավետարանական գործիչ Ավգուստին Բադիրը, ով աջակցել է դպրոցի աստիճանական առաջընթացին, մինչ 1981 թվականին այն տեղափոխվում է նոր եռահարկ կառույց[3]։
Դպրոցի ուսումնական ծրագրերը նախադպրոցական, տարրական և միջնակարգ մակարդակների համար հաստատված են Լիբանանի կառավարության կողմից։ Հայ Ավետարանական Փիթեր և Ելիզաբեթ Թորոսյան դպրոցը իր առաքելությունն է համարում կրթել հայ սերունդներին՝ հիմք ունենալով քրիստոնեական, հայկական, առողջ և արժանվույն կրթական սկզբունքներ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Hovyan, Vahram (2010). The Armenian Protestant Community in Lebanon. Noravank Foundation. ISBN 1829-1104.
{{cite book}}
: Check|isbn=
value: length (օգնություն) - ↑ «Armenian Evangelical Peter and Elizabeth Torosian School». ImYerevan.com (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ հունիսի 17-ին. Վերցված է 2022 թ․ հունիսի 17-ին.
- ↑ «Counseling in Torosian School?». Armenian Evangelical Emmanuel Church - Chanitz Blog (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2022 թ․ հունիսի 17-ին.
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հայ Ավետարանական Կերթմենյան վարժարան (Աշրաֆիա, Լիբանան)
- Եփրեմ և Մարթա Ֆիլիպոսյան հայ ավետարանական քոլեջ (Ամանոս, Լիբանան)
- Հայ Ավետարանական Շամլյան Թաթիկյան երկրորդական վարժարան (Բուրջ Համուդ, Լիբանան)
- Հայ ավետարանական կենտրոնական բարձրագույն դպրոց (Աշրաֆիա, Լիբանան)
- Թրատի Հայ Ավետարանական վարժարան (Թրատ, Լիբանան)
- Անջարի հայ ավետարանական միջնակարգ դպրոց (Այնճար, Լիբանան)
- Հայկազյան համալսարան (Ռիադ աս-Սոլհ, Բեյրութ, Լիբանան)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Armenian Evangelical Peter and Elizabeth Torosian school
- Educational Council, Union of the Armenian Evangelical Churches in the Near East
- Schools in Lebanon
|