Էլիաս Սարկիս
Էլիաս Սարկիս արաբ․՝ إلياس سركيس | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հուլիսի 18, 1924[1] |
Ծննդավայր | Q3958923?, Լիբանան |
Մահացել է | հունիսի 26, 1985[2] (60 տարեկան) |
Մահվան վայր | Փարիզի 16-րդ շրջան, Փարիզ, Ֆրանսիա[2] |
Քաղաքացիություն | ![]() |
Կրոն | քրիստոնեություն |
Կրթություն | Սուրբ Ժոզեֆի համալսարան |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ, փաստաբան, դատավոր և բանկիր |
Զբաղեցրած պաշտոններ | Լիբանանի նախագահ և Governor of the Banque du Liban? |
Կուսակցություն | անկախ քաղաքական գործիչ |
Ստորագրություն![]() | |
![]() |
Էլիաս Սարկիս (հուլիսի 18, 1924[1], Q3958923?, Լիբանան - հունիսի 26, 1985[2], Փարիզի 16-րդ շրջան, Փարիզ, Ֆրանսիա[2]), լիբանանյան պետական գործիչ, Լիբանանի նախագահ (1976-1982)։
Երիտասարդ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Էլիաս Սարկիսը ծնվել է 1924 թվականի հուլիսի 20-ին Լեռնային Լիբանանում գտնվող Շաբանիյեհ գյուղում, որի բնակչության գերակշիռ մասը հայեր էին[3]։ Էլիասի հայրը հայ էր, մայրը՝ Եգիպտոսի քրիստոնյա ղպտի։ Սակայն Սարկիսի ընտանիքը կրոնական առումով պատկանել է Մարոնիական կաթոլիկ եկեղեցուն[4]։ Ընտանիքը ֆինանսապես ապահովված էր, քանի որ ուներ սեփական խանութ։
Նախնական կրթությունը Սարկիսը ստացել է Շաբանիյեհի դպրոցում, այնուհետև սովորել է Բեյրութում՝ Ֆրերեսի դպրոցում։ Բարձրագույն կրթույթունը ստացել է Սուրբ Հովսեփի անվան համալսարանում՝ ավարտելով 1948 թվականին և ստանալով իրավաբանական կրթություն։ Համալսարանական ուսման ընթացքում աշխատել է երկաթուղում։
Աշխատանքային գործունեության սկիզբ[խմբագրել | խմբագրել կոդը]
Համալսարանը ավարտելուց հետո Սարկիսը 3 տարի աշխատել է որպես փաստաբան[5]։ Այնուհետև նա դարձավ Լիբանանի բանակի հրամանատար Ֆուադ Շեհաբի օգնականը։ 1958 թվականին Ֆուադը դարձավ Լիբանանի նախագահ[3]։ Սարկիսը նշանակվեց Հաշվիչ պալատի ղեկավար, իսկ 1953 թվականից՝ նախագահական ապարատի ղեկավար։ 1968 թվականին նշանակվել Լիբանանի կենտրոնական բանկի կառավարիչ պաշտոնավարելով 9 տարի։ Նրա նշանակումը որպես բանկի կառավարիչ կապված էր երկրի նախագահ Շառլ Հելուի՝ 1968 թվականին բանկային ճգնաժամից տուժած բանկային համակարգի վերակառուցման ցանկության հետ[3]։
Լիբանանի նախագահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Սարկիսը մասնակցել է Լիբանանի 1970 թվականին նախագահական ընտրություններին, սակայն ընդամենը 1 ձայնի տարբերությամբ պարտվել Սուլեյման Ֆրանժիեին[6]։
Այնուամենայնիվ, Էլիաս Սարկիսը ընտրվեց Լիբանանի նախագահ 6 տարի անց՝ 1976 թվականի մայիսի 8-ին, երբ երկրում ակտիվորեն ընթանում էր քաղաքացիական պատերազմ[7][8][9]։ Որոշակի շրջանակներ ենթադրում են, որ Սարկիսը ընտրվեց նախագահ սիրիական կողմի աջակցությամբ[10]։ Նրա հակառակորդները հայտարարում էին, որ Սարկիսը եղել է Դամասկոսի թեկնածուն[11][12]։
Միևնույն ժամանակ Էլիաս Սարկիսը հանդիսանում էր Լիբանանում հայկական շահերի ակտիվ պաշտպանը։ Որդեգրել էր խիստ բացասական դիրքորոշում Թուրքիայի նկատմամբ[13]։ Լինելով նախագահ՝Սարկիսը երբեք չի ընդունել Թուրքիայի բարձրաստիճան պաշտոնեաների հրավերը այցելել իրենց երկիր։ Եղել է Լիբանանի Հայ հեղափոխական դաշնակցություն կուսակցության առաջնորդ Հակոբ Բագրատունու մտերիմ ընկերը։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Fichier des personnes décédées — P. 2.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 մահվան վկայական — P. 2.
- ↑ 3,0 3,1 3,2 Քաղվածելու սխալ՝ Սխալ
<ref>
պիտակ՝LL
անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում: - ↑ «Elias Sarkis»։ Wars of Lebanon։ Վերցված է հոկտեմբերի 22, 2017թ.(անգլ.)
- ↑ «Elias Sarkis»։ Presidency of the Republic of Lebanon։ Վերցված է հունիսի 10, 2012(անգլ.)
- ↑ Քաղվածելու սխալ՝ Սխալ
<ref>
պիտակ՝LAT
անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում: - ↑ «Elias Sarkis, Former Lebanese President»։ Orlando Sentinel։ հունիսի 28, 1985։ Արխիվացված է օրիգինալից 2013-09-20-ին։ Վերցված է 8 августа 2013(անգլ.)
- ↑ David S. Sorenson (նոյեմբերի 12, 2009)։ Global Security Watch—Lebanon: A Reference Handbook։ ABC-CLIO։ էջ 7։ ISBN 978-0-313-36579-9։ Վերցված է 8 августа 2013(անգլ.)
- ↑ «Lebanon's presidency - a source of strife since 1976»։ DPA (Beirut: Lebanon Wire)։ նոյեմբերի 22, 2007։ Արխիվացված է օրիգինալից 2013-01-20-ին։ Վերցված է 8 августа 2013(անգլ.)
- ↑ Hudson Michael C. (1997)։ «Trying Again: Power-Sharing in Post-Civil War Lebanon»։ International Negotiation 2: 103–122։ Արխիվացված է օրիգինալից 2020-03-18-ին։ Վերցված է 8 августа 2013(անգլ.)
- ↑ Dominique Avon, Anaïs-Trissa Khatchadourian, Jane Marie Todd (սեպտեմբերի 10, 2012)։ Hezbollah: A History of the "Party of God"։ Harvard University Press։ էջ 18։ ISBN 978-0-674-06752-3։ Վերցված է 8 августа 2013(անգլ.)
- ↑ Kathy A. Zahler (օգոստոսի 1, 2009)։ The Assads' Syria։ Twenty-First Century Books։ էջ 10։ ISBN 978-0-8225-9095-8։ Վերցված է 8 августа 2013(անգլ.)
- ↑ Страны, избравшие президентов-армян | RusArmInfo.(ռուս.)