Սեդրակ Սարգսյան
Սեդրակ Սարգսյան | |
---|---|
Ծնվել է | 1900[1] |
Ծննդավայր | Վարդաձոր[1] |
Մահացել է | 1930[1] |
Մահվան վայր | Երևան[1] |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Մասնագիտություն | հեղափոխական |
Աշխատատու | ՀԿԿ[1] |
Կուսակցություն | ԽՄԿԿ[1] |
Սեդրակ Աղաջանի Սարգսյան (1896, գ․ Գյուլաթաղ (այժմ՝ Վարդաձոր, Արցախի Մարտակերտի շրջան - 1930, Երևան), Անդրկովկասում խորհրդային իշխանության հաստատման աջակից, փոխգնդապետ, ԽՄԿԿ անդամ (1904)։
1918—1920 թվականներին դաշնակցական իշխանության և թուրքական օկուպացիայի պայմաններում ընդհատակյա աշխատանք է տարել Ալեքսանդրապոլում, մասնակցել է Մայիսյան ապստամբությանը։ 1921 թվականին ընդունվել է կուսակցության Ալեքսանդրապոլի քաղաքացիական կոմիտե Գանձակում (Կիրովաբադ) աշխատել է՝ որպես գավառային կոմիտեի ագիտպրոպագանդայի բաժնի վարիչ, ավելի ուշ՝ այդ կոմիտեի քարտուղար։ 1923 թվականին տեղափոխվել է Հայաստան և տնտեսական ղեկավար աշխատանքներ տարել Էջմիածնի ու Բայազետի գավգործկոմներում։ 1926 թվականից եղել է Հայգյուղկոոպի վարչության նախագահ, իսկ 1927 թվականից՝ Երևանի քաղաքացիական կոմիտեի քարտուղար։ ՀԿ(բ) կ VI համագումարում (1929) Սարգսյանը ընտրվել է կենտրոնական վերստուգիչ հանձնաժողովի նախագահ, իսկ կարճ ժամանակ հետո՝ Հայաստանի ժողկոմխորհի նախագահի տեղակալ և բանգյուղտեսչության ժողկոմ։ Եղել է ՀԿ(բ) կ Կենտրոնական կոմիտեի, Անդրֆեդերացիայի և Հայաստանի ԿԳԿ-ների, ՀամԿ(բ) կ Անդրկովկասյան երկրային վերստուգիչ հանձնաժողովի նախագահության անդամ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 10, էջ 224)։ ![]() |