Աբրահամ Ռուսսո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Աբրահամ Ռուսսո
Հիմնական տվյալներ
Ծնված հուլիսի 21, 1969 (1969-07-21) (44 տարեկան)
{{{2}}} Սիրիա, Հալեպ
Երկիր Flag of Russia.svg Ռուսաստան
{{{2}}} Հայաստան
Ժանրեր Փոփ
Գործունեություն 1993 – ներկա
Լեյբլ Nox Music
Կայք http://www.avraamrusso.net

Աբրահամ Ռուսսոն (իրական անունը Աբրահամ Ժանի Իփջիյան)‘ ռուսական պոպ-երգիչ է, ծագումով հայ։

Կենսագրություն[խմբագրել]

Աբրահամ Ռուսսոն ծնվել է 1969 թվականի հուլիսի 21-ին Սիրիայի Հալեպ քաղաքում։ Հայրը‘ Ժան, Երկրորդ Աշխարհամարտի մասնակից էր, Ֆրանսիական Լեգիոնի անդամ, մայրը‘ Մարիա, բուժքույր է։ Երբ Աբրահամը 7 տարեկան էր, նրա հայրը մահանում է, և նա մոր և եղբոր հետ տեղափոխվում է Փարիզ։ Ֆրանսիայում նա մասնակցում է տարբեր երաժշտական մրցույթների, հետո մի քանի տարի անցկացնում փակ վանքում, Լիբանանում։ 16 տարեկան հասակից սկսում գումար վաստակել ընտանիքի համար, երգելով սրճարաններում և ռեստորաններում։ Համալսարանն ավարտելուց հետո սկսում է երգարվեստ պարապել պրոֆեսիոնալ մակարդակով։ 1999-ին, սրճարանում երգելու ժամանակ Աբրահամին նկատում է ռուս գործարար, ռեստորանատեր Թելման Իսմաիլովը, և հրավիում Մոսկվա։ Մոսկվայում ծանոթանում է պրոդյուսեր Իգոր Պրիգոժինի հետ, որով սկսվում է երգչի պրոֆեսիոնալ երգչի կարիերան։ 2001 թվակաին լույս տեսավ նրա առաջին "Amor" ալբոմը։ Աբրահամը տիրապետում է 11 լեզուների, ընդ որում հայերեն, հունարեն, արաբերեն, ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, թուրքերեն և այլն։ 2007 թվականին երգչի նկատմամբ սպանության փորձ է արվում, և Աբրահամը ընտանիքի հետ տեղափոխվում է Հայաստան, այնտեղից էլ ԱՄն։

Սկավառակագրություն

Ալբոմներ[խմբագրել]

  • 2001  - Amor
  • 2002  - Tonight
  • 2003  - Просто любить
  • 2003  - Amor
  • 2006  - Обручальная
  • 2008  - Ты в сердце
  • 2010  - Resurrection

Սինգլներ[խմբագրել]

  • «Любовь, которой больше нет»
  • «Просто любить тебя»
  • «Amor»
  • «Arabica»
  • «Baby»
  • «Bailando»
  • «Baila que Baila»
  • «Fire horse»
  • «La amo»
  • «Milliones de fuego»
  • «Quiereme»
  • «Searching for love»
  • «Si senor»
  • «Teardrop»
  • «Tonight»
  • «Будь со мной»
  • «Далеко-далеко»
  • «Знаю»
  • «Как быть»
  • «Casablanca»
  • «Latino»
  • «Лето»
  • «Любовь и судьба»
  • «Меня не гони»
  • «Не долюблю»
  • «Не уходи»
  • «Обручальная»
  • «Մենակ եմ»
  • «Ожидание»
  • «Опа-опа»
  • «Праздник»
  • «Գալիս էս»
  • «Там»
  • «Ты одна»
  • «Я не люблю вас»
  • «Peace»
  • «Я рядом»
  • «Не моя»

Արտաքին հղումներ[խմբագրել]