Սարգիս Վահագն
Արտաքին տեսք
Սարգիս Վահագն | |
|---|---|
| Ծննդյան անուն | արմտ. հայ.՝ Սարգիս Գաբրիէլ Փաթափութեան |
| Ծնվել է | հոկտեմբերի 7, 1927[1] |
| Ծննդավայր | Բեյրութ, Լիբանան |
| Վախճանվել է | մայիսի 19, 2025[2] (97 տարեկան) |
| Մասնագիտություն | գրող, թարգմանիչ, խմբագիր և դրամատուրգ |
| Կրթություն | lycée français international Élite (Beirut)? |
| Սարգիս Վահագն Վիքիդարանում | |
Սարգիս Վահագն (իսկական անուն ազգանունը՝ Սարգիս Գաբրիելի Փաթափության, հոկտեմբերի 7, 1927[1], Բեյրութ, Լիբանան - մայիսի 19, 2025[2]), գրող, թարգմանիչ, խմբագիր, թատերագիր, վիպագիր[3]։
Ավարտել է Բեյրութի ֆրանսիական լիցեյը՝ առևտրի և հաշվապահության գծով։ Ստեղծագործել սկսել է պատանի հասակից։ 1987 թ. բնակվում և ստեղծագործում է Լոս Անջելեսում[4]։
Մահացել է 2025թ.֊ի մայիսի 20֊ին։
Իր հրատարակած գործերից են՝
- «Մատանիներ»՝ պատմվածքներ (Բեյրութ, 1969)
- «Արմատներ»՝ պատմվածքներ (Երևան, 1981)
- «Նայիրեան մորմոք»՝ թատրերգություն (Բեյրութ, 1982)
- «Աշոտ Ողորմած»՝ թատրերգություն (Լոս Անջելես, 1991)
- «Տագնապը»՝ պատմվածքներ (Լոս Անջելես, 2000)։
- «Արշիլ Կորքի»՝ վեպ (Լոս Անջելես, 2004)
- «Գրական համաստեղութիւն»՝ գրադատություն (Լոս Անջելես, 2008)
- «Շուրջը Ոչինչ»՝ Արմեն Լյուբենի (Շահան Շահնուր) ֆրանսերեն բանաստեղծությունների ամբողջական թարգմանություն (Լոս Անջելես, 2007)
- «Հաճը՜նը Սիրուն...»՝ վեպ
- «Ծաղկաքաղ»՝ պատմվածքների լիակատար ժողովածու։
- «Ինքս՝ Ինձ Հետ» Յուշավէպ, 2019
Թարգմանություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Այս հեղինակի կատարած թարգմանությունների ցանկը կարող եք որոնել «Թարգմանչաց արվեստ» շտեմարանի «Թարգմանիչներ» բաժնում |
- Շահան Շահնուր։ Շուրջը՝ ոչինչ։ (Ամբողջական քերթուածներ).- Լոս Անճելըս։ Տպ. Սիփան, 2007.- 216 էջ.- (Կարպիս Լ. Նազարեան հիմնադրամ 9)։
- Օտարալեզու հայ գրողներ.- Երևան։ ԵՊՀ հրատ., 1989.- 687 էջ.- (Ուսանողի գրադարան).- Բովանդ-ից՝ Արմեն Լյուբեն. Կարծր նույն բառը; Հիվանդանոցի գիշեր; Լույսն ակնթարթ; Կրակ ընդ կրակի; Նորն ու հինը; Հեռավոր երկրի մեջ։
- Ֆրանսիական պոեզիա.- Երևան։ Երևանի համալս. հրատ., 1984.- 480 էջ.- (Ուսանողի գրադարան).- Բովանդ-ից՝ Արմեն Լյուբեն։
Արժանացել է «Արշիլ Կորքի» վեպի համար՝ ՀՀ-ի Թեքեյան Մշակութային Միության գրական և «Հայկաշեն Ուզունյան» մրցանակներին։ 2008 թվականին Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի կողմից ստացել է «Սուրբ Սահակ-Սուրբ Մեսրոպ» շքանշանը, ինչպես նաև՝ Սփյուռքի նախարարության «Վիլյամ Սարոյան» շքանշանը։
Գիտնական, Նոբելյան մրցանակակիր Արտեմ Փաթափությանի հայրն է։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 Library of Congress Authorities — Library of Congress.
- 1 2 https://azg.am/news/%d5%b4%d5%a1%d5%b0%d5%a1%d6%81%d5%a5%d5%ac-%d5%a7-%d5%a1%d5%b4%d5%a5%d6%80%d5%ab%d5%af%d5%a1%d5%b0%d5%a1%d5%b5-%d5%a3%d6%80%d5%b8%d5%b2-%d5%bd%d5%a1%d6%80%d5%a3%d5%ab%d5%bd-%d6%83%d5%a1%d5%a9%d5%a1/
- ↑ «Սարգիս Վահագնի «Ծաղկաքաղ Պատմուածքներու» Հատորի Ներկայացում». Asbarez - Armenian (ամերիկյան անգլերեն). 2017 թ․ հունիսի 8. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ ապրիլի 27-ին. Վերցված է 2021 թ․ ապրիլի 27-ին.
- ↑ says, Սարգիս Վահագն (2020 թ․ փետրվարի 17). «ՆՈՐ ԳԻՐՔԵՐՈՒ ՀԵՏ.- «ԻՆՔՍ ԻՆՁ ՀԵՏ» (Հեղինակ Սարգիս Վահագն) | Hairenik Weekly Newspaper». hairenikweekly.com (ամերիկյան անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2020-04-06-ին. Վերցված է 2021 թ․ ապրիլի 27-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սարգիս Վահագն» հոդվածին։ |
| ||||||||