Հայ գիր
Արտաքին տեսք
Հայ գիր | |
---|---|
Տեսակ | պարբերական |
Լեզու | հայերեն |
Հիմնադրվել է | 1938 |
Գրասենյակ | Բեյրութ, Լիբանան |
Լուծարվել է | 1944 |
«Հայ գիր», գեղարվեստական, հասարակական-գիտական ամսագիր։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Լույս է տեսել 1938-1944 թվականներին Բեյրութում։ Տնօրեն-խմբագիրը եղել է Վազգեն Այգունին (Պաղճյան)։
Տպագրել է հիմնականում Սիրիայի և Լիբանանի երիտասարդ գրողների ստեղծագործություններ, դրանց վերաբերյալ գրախոսականներ։ Կարևոր տեղ է հատկացրել խորհրդահայ գրականությանը, լուսաբանել Հայաստանի մշակութային վերելքը։ Խրախուսել է հայ և արաբ ժողովուրդների բարեկամությունը, թարգմանաբար ներկայացրել ժամանակակից արաբական գրականության նմուշներ։ Անդրադարձել է նաև արևմտաեվրոպական գրականությանը և արվեստին, տպագրել հոդվածներ գրական շարժումների, գեղանկարչության և արվեստի մյուս բնագավառների վերաբերյալ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ ![]() |