Վեհանույշ Թեքյան
Արտաքին տեսք
Վեհանույշ Թեքյան արմտ. հայ.՝ Վեհանոյշ Թեքեան | |
|---|---|
| Ծնվել է | 1948[1] |
| Ծննդավայր | Բեյրութ, Լիբանան |
| Մասնագիտություն | գրող, բանաստեղծուհի, արձակագիր և ակնարկագիր |
| Քաղաքացիություն | |
| Կրթություն | Բեյրութի ամերիկյան համալսարան |
| Աշխատավայր | Սփիւռք և Բագին |
| Վեհանույշ Թեքյան Վիքիդարանում | |
Վեհանույշ Թեքյան (1948[1], Բեյրութ, Լիբանան), հայ գրող, բանաստեղծ, արձակագիր։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ավարտել է Բեյրութի ամերիկյան համալսարանը։ Թղթակցել է «Գարուն», «Սովետական գրականություն», ինչպես նաև սփյուռքի մի շարք պարբերականների, աշխատակցել Բեյրութի «Սփյուռք» և «Բագին» հանդեսներին, հայ գրականություն դասավանդել հայագիտական կրթօջախներում։
1978 թվականից ապրում է ԱՄՆ-ում։
Լույս են տեսել Վեհանույշ Թեքյանի «Կապոյտ ապրիլ» (1969), «Ոստրէ» (1974), «ճեղքուած մանրանկար» (1977), «Նշանագիր» (1987, Ֆրանսահայ գրողների միության և Թեքեյան մշակութային միության Հայկաշեն Ուզունյան մրցանակներ), «Կիզակէտ» (1978), «Բազմածուփ աշխարհ» (1993) ժողովածուները[2][3]։
Երկեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Կապոյտ Ապրիլ (բանաստեղծութիւններ), 1969, Պէյրութ, Լիբանան
- Ոստրէ (բանաստեղծութիւններ), 1974, Պէյրութ, Լիբանան
- Ճեղքուած մանրանկար (պատմուածքներ), 1977, Պէյրութ, Լիբանան
- Կիզակէտ (բանաստեղծութիւններ), 1978, Պէյրութ, Լիբանան
- Նշանագիր (արձակ եւ բանաստեղծութիւն), 1987, Նիւ Ճըրզի, ԱՄՆ
- Բազմածուփ աշխարհ (բանաստեղծութիւններ), 1993, Նիւ Ճըրզի, ԱՄՆ
- Տոհմածառ (պատմուածքներ), 1997, Նիւ Ճըրզի, ԱՄՆ
- Սնունդ եւ անդունդ (բանաստեղծութիւններ), 2000, Նիւ Ճըրզի, ԱՄՆ
- Հրագիր (քերթուածներու ընտրանի), 2000, Երեւան, Հայաստան
- Խօսող լերան պատմութիւնը (գրավերլուծումներ), 2015, Նիւ Ճըրզի, ԱՄՆ
- Աղօթքներ ուռկանի մէջ (բանաստեղծութիւններ), 2015, Նիւ Ճըրզի, ԱՄՆ
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 Library of Congress Authorities — Library of Congress.
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
- ↑ «ՀՀ ԳԱԱ Հիմնարար Գիտական Գրադարան քարտարան › Հեղինակավորի որոնում › Թեքյան, Վեհանույշ, 1948- (Personal Name)». opac1.flib.sci.am. Արխիվացված է օրիգինալից 2025-02-21-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 20-ին.
| Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վեհանույշ Թեքյան» հոդվածին։ |
| ||||||||||||