Հակոբ Ակիսկալ
| Ծնվել է | հունվարի 16, 1944[1] |
|---|---|
| Ծննդավայր | Բեյրութ, Լիբանան |
| Մահացել է | հունվարի 20, 2021[2] (77 տարեկան) |
| Մահվան վայր | Լա Խոյա, Սան Դիեգո, Կալիֆոռնիա, ԱՄՆ[2] |
| Քաղաքացիություն | |
| Ազգություն | ամերիկահայ |
| Կրթություն | Բեյրութի ամերիկյան համալսարան (1964), Բեյրութի ամերիկյան համալսարան (1968) և Վիսկոնսինի համալսարան Մեդիսոնում |
| Մասնագիտություն | հոգեբույժ և հոգեբան |
| Աշխատավայր | Կալիֆոռնիայի համալսարան և Թենեսիի համալսարան |
| Անդամակցություն | ՀՀ ԳԱԱ[3] |
| Պարգևներ | |
Հակոբ Սուրեն Ակիսկալ (հունվարի 16, 1944[1], Բեյրութ, Լիբանան - հունվարի 20, 2021[2], Լա Խոյա, Սան Դիեգո, Կալիֆոռնիա, ԱՄՆ[2]), ամերիկահայ հոգեբույժ, հայտնի է խառնվածքի և երկբևեռ խանգարման վերաբերյալ հետազոտություններով[6]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է Լիբանանում, հայկական ընտանիքում։ Բժշկի աստիճան է ստացել 1969 թվականին Բեյրութի ամերիկյան համալսարանում։ Վիսկոնսին-Մեդիսոն համալսարանում անցել է ռեզիդենտուրա և ստացել հոգեբույժի որակավորում։ Այնուհետև մի քանի տարի աշխատել է որպես կլինիցիստ և տրամադրության խանգարումների հետազոտող Թենեսիի համալսարանում։ 1990-1994 թվականներին ԱՄՆ-ի Հոգեկան առողջության ազգային ինստիտուտում աշխատել է որպես ավագ գիտական խորհրդատու։ Այնուհետև տեղափոխվել է Կալիֆոռնիայի համալսարան (Սան Դիեգո), որտեղ հոգեբուժության պրոֆեսոր էր մինչև մահ։ Մահացել է 2021 թվականի հունվարի 20-ին։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 Académie nationale de médecine (ֆր.)
- 1 2 3 4 Hagop Souren Akiskal Obituary
- ↑ https://www.sci.am/membersview.php?id=359&langid=1
- ↑ http://anna-monika-stiftung.de/?page_id=6
- ↑ https://www.improbable.com/ig-about/winners/#ig2000
- ↑ Akiskal, HS; McKinney, WT (1973 թ․ հոկտեմբերի 5). «Depressive disorders: toward a unified hypothesis». Science. 182 (4107): 20–9. doi:10.1126/science.182.4107.20.
| ||||||||||||||||
- Հունվարի 16 ծնունդներ
- 1944 ծնունդներ
- Բեյրութ քաղաքում ծնվածներ
- Հունվարի 20 մահեր
- 2021 մահեր
- Կալիֆոռնիայում մահացածներ
- Բեյրութի ամերիկյան համալսարանի շրջանավարտներ
- ՀՀ ԳԱԱ ակադեմիկոսներ
- Բժիշկներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- Անավարտ հոդվածներ անձի մասին
- Ամերիկահայ հոգեբույժներ
- Լիբանանահայ հոգեբույժներ
- Լիբանանցիներ հայկական սերմամբ