Անի Ապրահամյան
Անի Ապրահամյան | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 15, 1958 (66 տարեկան) |
Ծննդավայր | Լիբանան |
Կրթություն | Քլարկի համալսարան (1980)[1] և Քլարկի համալսարան (1986)[1] |
Կոչում | Frank M. Freimann Professor of Physics?[2] |
Մասնագիտություն | միջուկային ֆիզիկոս, ֆիզիկոս, համալսարանի դասախոս և ակադեմիկոս |
Աշխատավայր | Նոտր Դամ համալսարան[1] |
Կայք | physics.nd.edu/people/faculty/ani-aprahamian/ |
Անի Ապրահամյան (օգոստոսի 15, 1958, Լիբանան), Ամերիյայում ապրող լիբանանհայ միջուկային ֆիզիկոս[3], Նոթր Դամի համալսարանի ֆիզիկայի դեպարտամենտի պրոֆեսոր[4], Երևանի Ա․ Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայի հիմնադրամի տնօրեն[5], ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի արտասահմանյան անդամ[6]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Անի Ապրահամյանը ծնվել է 1958 թվականի օգոստոսի 15-ին Լիբանանում, Հայոց ցեղասպանությունը վերապրածների ընտանիքում։ Նրա ծնողները ծնվել էին Բեյրութի փախստականների ճամբարներում։ Ընտանիքը տեղափոխվել է ԱՄՆ, երբ նա 11 տարեկան էր և հաստատվել Մասաչուսեթսում։ Ծնողները եղել են դերձակ։
Անին մանկուց հետաքրքրվել է գիտությամբ, բայց սկզբում ցանկանում էր դեսպան դառնալ, սակայն Մասաչուսեթսի նահանգի Վուսթեր քաղաքի ավագ դպրոցի առաջնորդության խորհրդատուն համոզել է նրան զբաղվել գիտությամբ։
1980 թվականին ստացել է Քլարկի համալսարանի բակալավրի, իսկ 1986 թվականին՝ միջուկային քիմիայի դոկտորի կոչումներ[7]։
Lawrence Livermore ազգային լաբորատորիայի Միջուկային քիմիայի բաժնում կատարել է Հետդոկտորական հետազոտություն։
Հանդիսանում է ԱՄՆ-ի Սաութ-Բենդ քաղաքի Նոթր Դամի համալսարանի ֆիզիկայի դեպարտամենտի պրոֆեսոր։ 27 տարի եղել է այդ համալսարանի միակ կին միջուկային ֆիզիկոս։ 2001-2006 թվականներին եղել է Նոթր Դամի համալսարանի միջուկային գիտության լաբորատորիայի տնօրենը, 2003-2006 թվականներին նույն համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետի նախագահը։
Հանդիսանում է նաև մի քանի երկրների գիտական կազմակերպությունների և միությունների անդամ՝ Գիտության առաջընթացի ամերիկյան ասոցիացիա (AAAS), Ամերիկյան քիմիայի միություն (ACS), Ամերիկյան ֆիզիկայի միություն (APS), Sigma Xi, Նյու Յորքի գիտությունների ակադեմիա[8]։
Համանախագահում է ԱՄՆ-ի ազգային ակադեմիաների էլեկտրոնային իոնային կոլայդերի (Electron Ion Collider) հանձնաժողովը, Մաքուր և կիրառական ֆիզիկայի միջազգային միության (IUPAP) միջուկային գիտության կոմիտեի և նույն միության տարրական մասնիկների աստղաֆիզիկայի աշխատանքային խմբի, Հարավային Դակոտայի Գիտության և տեխնոլոգիաների կազմակերպության (Sanford Underground Laboratory) խորհրդի և միջուկային ֆիզիկայի ոլորտում գործող բազմաթիվ տարբեր գիտական հանձնաժողովների անդամ է։
Միջուկային ֆիզիկայի և իզոտոպների արտադրության ոլորտում ունի մի շարք ամերիկյան և եվրոպական գիտական ծրագրերի կառավարման փորձ։ Տարբեր լաբորատորիայում Ապրահամյանը ղեկավարել է իր 20 ֆիզիկոսների թիմի հետազոտությունը միջուկային ֆիզիկայի և աստղաֆիզիկայի միջև։ Ծառայել է ԱՄՆ-ի և միջուկային գիտության միջազգային կոմիտեներում։
2006-2008 թվականներին եղել է Վաշինգտոնի Գիտության ազգային հիմնադրամի Միջուկային ֆիզիկայի մասնիկների և միջուկային աստղաֆիզիկայի ծրագրերի տնօրեն։
2019 թվականի վերջի դրությամբ տարբեր գիտաժողովներում մոտ 200 ելույթի հեղինակ է։ Ունի մոտ նույնքան գիտական հրապարակումներ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 https://physics.nd.edu/people/faculty/ani-aprahamian/
- ↑ https://web.archive.org/web/20200221123938/https://womenlead2016.nd.edu/ani-aprahamian/
- ↑ WOMEN LEAD, ANI APRAHAMIAN
- ↑ Dame, Marketing Communications: Web | University of Notre. «Ani Aprahamian». Department of Physics (անգլերեն). Վերցված է 2021 թ․ օգոստոսի 23-ին.
- ↑ Head of Armenia’s National Science Lab Aprahamian to Speak at MIT։
- ↑ «ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա». www.sci.am. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 23-ին.
- ↑ «Wayback Machine» (PDF). web.archive.org. 2020 թ․ փետրվարի 21. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2020 թ․ փետրվարի 21-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 23-ին.
- ↑ «Անի Ապրահամյան. Պետք է «բացվենք» ու գիտությունը գրավիչ դարձնենք». mediamax.am (անգլերեն). Վերցված է 2021 թ․ օգոստոսի 23-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- APS Fellow Archive
- Ani Aprahamian
- ND professor uses nuclear physics to fight COVID-19 in Armenia
- A major reorganization is needed across Armenia
- Cyclotron to be put into operation in Armenia until end of year
- ՀՀ Նախագահն ընդունել է համաշխարհային ճանաչում ունեցող գիտնականներ Յուրի Օգանեսյանին և Անի Ափրահամյանին
|