Տաճատ Յարդըմյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տաճատ Յարդըմյան
Ծնվել էսեպտեմբերի 9, 1945(1945-09-09) (78 տարեկան)
ԾննդավայրԲեյրութ, Լիբանան
Մասնագիտությունխմբագիր

Տաճատ Յարդըմյան (սեպտեմբերի 9, 1945(1945-09-09), Բեյրութ, Լիբանան), հայ եկեղեցական գործիչ, խմբագիր։ Վենետիկի Մխիթարյան միաբանության անդամ (1970 թվականից), ծայրագույն վարդապետ (1991 թվականից)[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տաճատ Յարդըմյանը ծնվել է 1945 թվականի սեպտեմբերի 9-ին Բեյրութում։ 1964 թվականին ավարտել է Վենետիկի միաբանության վարժարանը, 1972 թվականին՝ Հռոմի Հիսուսյան միաբանության Գրիգորյան միջազգային համալսարանը։ 1973-1975 թվականներին եղել է «Հայ ընտանիք» ամսաթերթի, 1993-2000 թվականներին՝ «Բազմավէպ» հանդեսի խմբագիր, 1981-1986 թվականներին՝ Լոս Անջելեսի Մխիթարյան վարժարանի փոխտնօրեն, 1988-2004 թվականներին՝ Մխիթարյան կրթական համալիրի հիմնադիր-վարիչ, 1991-2000 թվականներին՝ Հայագիտական դասընթացների տնօրեն։ 2004 թվականին դարձել է Սբ․ Էջմիածնի միաբան, ԱՄՆ-ի Արևմտյան թեմի առաջնորդարանի ընդհանուր փոխանորդ։

Լույս են տեսել Յարդըմյանի «Կրթական հոգեր» (1984), «Աստուած եւ ժամանակակից գրականութիւն» (1986), «Մխիթարեաններու նպաստը հայ մշակոյթին եւ հայագիտութեան» (1987), «Կարմիր հնձուց կամ Կարմիր վանք» (1988), «Սբ Ղազար կղզին՝ Մայրավանք Մխիթարեաններու» (1989), «Որդան կարմիր կամ հայկական կարմիր ներկ» (1991), «Հայ եկեղեցւոյ Սբ առաքեալը. Գրիգոր Լուսաւորիչ», «Աստուածաշունչը եւ հայերը», «Մխիթարեան վանականութիւնը երրորդ հազարամեակի սեմին» (երեքն էլ՝ 1998), «Վենետիկի Մխիթարեաններու հայկական կաճառը», «Ընդգրկեալ անընդգրկելին։ Վերադարձ դէպի Աստուած», «Հայկական սրբազան Պատարագ» (երեքն էլ՝ 2000), «Հայաստանի վանքերուն եւ եկեղեցիներուն մշակութային կորուստը 1894–1896 և 1915–1925 տարիներուն» (2001), «Վարդապետը» հայ եկեղեցական մտածողութեան մէջ» (2001), ««Եպիսկոպոսը» հայ եկեղեցական մտածողութեան մէջ» (2003), «Ինչո՞ւ հայերս մեր եկեղեցիները կօծենք» (2010) աշխատությունները, «Դռնակ թիւ մէկ» (1983), «Ճամբան» (1986), «Հողը» (1994), «Մայթը» (1997), «Հաղորդութիւն» (2008) բանաստեղծությունների ժողովածուները։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։