Jump to content

Սուրբ Աստվածածին եկեղեցի (Բուրջ Համուդ)

Coordinates: 33°53′28″N 35°32′35″E / 33.890978°N 35.543052805556°E / 33.890978; 35.543052805556
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սուրբ Աստվածածին եկեղեցի
Հիմնական տվյալներ
Տեսակեկեղեցի
ԵրկիրԼիբանան Լիբանան
ՏեղագրությունԲուրջ Համուդ, Մաթնի շրջան և Լեռնային Լիբանան
ԴավանանքՀայ Առաքելական Եկեղեցի
ԹեմԼիբանանի թեմ
Հիմնական ամսաթվերը1929
Ժառանգության կարգավիճակՄեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսություն
Հիմնադրված1929
Քարտեզ
Քարտեզ
33°53′28″N 35°32′35″E / 33.890978°N 35.543052805556°E / 33.890978; 35.543052805556
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրբ Աստվածածին եկեղեցի (այլ կիրառումներ)

Սուրբ Աստվածածին եկեղեցի, Բուրջ Համուդ քաղաքում գտնվող կրոնական կառույց։ Պատկանում է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության Լիբանանի թեմին։ Կազմակերպում է Լիբանանի Բուրջ Համուդ քաղաքում բնակվող առաքելական հայության մի մասի հոգևոր կյանքը։ Հանդիսանում է քաղաքի երեք առաքելական եկեղեցիներից մեկը՝ Սուրբ Սարգիս, սրբոց Վարդանանց և սրբոց Քառասնից Մանկանց եկեղեցիների հետ միասին[1]։

Ի հիշատակ Ադանայի համանուն եկեղեցու, 1929 թվականին հիմնադրվեց Սուրբ Աստվածածին եկեղեցին: Խորեն կաթողիկոսի և ազգային կազմակերպությունների ջանքերի շնորհիվ, Սուրբ Աստվածածին եկեղեցին հետագայում ստացավ իր հոյակապ կոթողանման կառույցը:

Հին եկեղեցու գույքի ընդլայնման գործընթացը շարունակվել է հաջորդական թաղային խորհուրդների ջանքերով, մինչև որ 455 քմ տարածք ունեցող ազգապատկան գույքը հասել է 1280 քմ մակերեսի:

Գույքի այդ ընդլայնման հիշատակելի փուլերից մեկն է եղել Եղիա Մեքիքյանի մի տան նվիրատվությունը: Հետագայում այդ տնից գոյացած 10,000 լիբանանյան ոսկով ձեռք է բերվել հարավային մուտքի ձախ կողմի գույքը՝ իր երկու սենյակներով, որոնցից առաջինը դարձել է թաղային խորհրդի ժողովների վայր, և ամբողջացվել Աբգարյան դպրոցը երկրորդ հարկով:

Հողի վերջին ավելացումը տեղի ունեցել եկեղեցին կառուցող բարերար Պողոս Նաճարյանի խոստումով: 1964 թվականի սեպտեմբերի 9-ին տեղի է ունեցել Սուրբ Աստվածածին եկեղեցու հիմնաքարի արարողությունը՝ թեմի առաջնորդ Տ. Տաճատ Ս. Արք. Ուրֆալյանի նախագահությամբ և Պողոս Նաճարյանի ու նրա կնոջ բարերարությամբ: Եկեղեցու ճարտարապետը եղել է Գևորգ Էմմիյանը:

1987 թվականին Ամենայն Հայոց Կաթողիկոս Վազգեն Ա-ն մահից հետո Լիբանան է ուղարկել Սուրբ Հռիփսիմեի մասունքներից մի մասը, որը 1993 թվականին ամփոփվել է Հովսեփ և Ժորժետ Գալայճյանների բարերարությամբ կառուցված «Սուրբ Հռիփսիմեանց» մատուռի մեջ:

Եկեղեցու Առաջնորդական Աթոռի բարերարությունը կատարել են պարոն և տիկին Ժագ Գյուլեկճյանը, զանգակատանը՝ պարոն և տիկին Վահան Պուլղուրճյանը, իսկ մկրտության ավազանինը՝ Ադանայի Հայրենակցական Միությունը[2]:

Եկեղեցու հոգևոր հովիվներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Հոգեշնորհ Տեր Գրիգոր քահանա Սահակյան
  • Հոգեշնորհ Տեր Գուրգեն քահանա Եարալյան
  • Հոգեշնորհ Տեր Արսեն Ա. քահանա Աշըգյան
  • Հոգեշնորհ Տեր Զավեն քահանա Դեմիրճյան
  • Հոգեշնորհ Տեր Հմայակ քահանա Մինոյան
  • Հոգեշնորհ Տեր Տարոն քահանա Ստեփանյան
  • Հոգեշնորհ Տեր Օշին Ա. քահանա Գևորգյան
  • Հոգեշնորհ Տեր Նարեկ քահանա Հեջինյան
  • Հոգեշնորհ Տեր Կոմիտաս քահանա Փանոսյան
  • Հոգեշնորհ Տեր Մաշտոց քահանա Քեշիշյան
  • Հոգեշնորհ Տեր Առաքել քահանա Տմտըմյան
  • Հոգեշնորհ Տեր Խորեն քահանա Մելքոնյան
  • Հոգեշնորհ Տեր Հակոբ քահանա Պզտիկյան
  • Հոգեշնորհ Տեր Սուրեն քահանա Արսլանյան (ներկայիս հոգևոր հովիվ)[2]:

Սուրբ Աստվածածին եկեղեցու այժմյան թաղական խորհրդի անդամներն են՝ Հակոբ Տոնիկյան (ատենապետ), Հարութ Գույումջյան, Հակոբ Գազեզյան, Սարգիս Մարգարյան, Կարապետ Թոփեյան, Սարգիս Աննայան, Ավետիս Ապուսեֆյան, Լևոն Կարմիրյան և Հարութ Մխսյան:

2023 թվականի մարտի 12-ին տեղի է ունեցել թաղական խորհրդի ընտրություն: Նորընտիր թաղական խորհրդի անդամներն են՝ Հակոբ Տոնիկյան (ատենապետ), Հարութ Գույումջյան, Հարութ Մխսյան, Ջորջ Նալբանդյան, Վազգեն Քեչեջյան, Լութֆիկ Հակոբյան, Գևորգ Չիուքյուլյան, Միհրան Սահակյան և Սյուզան Օհանյան:

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Լիբանանի թեմ. «Սրբոց Քառասնից Մանկանց, Պուրճ Համուտ». www.armprelacylb.org. Առաջնորդարան հայոց Լիբանանի.
  2. 2,0 2,1 «Ս․ Աստուածածին Եկեղեցի, (Նոր Ատանա)». Armenian Prelacy of Lebanon (ամերիկյան անգլերեն). 2023-02-26. Վերցված է 2024-10-23-ին.