Հարություն Թորոսյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հարություն Թորոսյան
Ծնվել է1933
ԾննդավայրԲեյրութ, Լիբանան
Քաղաքացիություն Լիբանան
ԿրթությունՓարիզի Գեղեցիկ արվեստների ազգային բարձրագույն դպրոց և Ժյուլիանի ակադեմիա
Մասնագիտություննկարիչ և քանդակագործ

Հարություն Ստեփանի Թորոսյան (1933, Բեյրութ, Լիբանան), հայ գեղանկարիչ, գրաֆիկ, քանդակագործ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սկզբում հանդես է եկել որպես բանաստեղծ։ 1956 թվականին Փարիզում սովորել է Ազգային բարձրագույն գեղարվեստի դպրոցում, 1960 թվականին՝ Ժյուլենի ակադեմիայում[1][2]։ Աշխատանքներից գտնվում են Հայաստանի ազգային պատկերասրահում[3]։

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստեղծել է դիմանկարներ, նատյուրմորտներ, բնանկարներ, կրոնական թեմաներով նկարներ, ինչպես նաև լիբանանյան կյանքը պատկերող տեսարաններով կտավներ։

  • «Հիշատակ Լիբանանից»
  • «Մայրական սեր»
  • «Շվեդացի պարմանուհին»
  • «Կանանց երազը»
  • «Ծովափին»

Ցուցահանդեսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Խմբակային ցուցահանդեսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Գարնանային և աշնանային սրահներ, Կրթության նախարարություն, Բեյրութ, 1954, 1955, 1964 թթ.
  • «Արվեստ առանց սահմանների» սրահ, Փարիզ, 1963 թ.
  • Գեղարվեստական զարթոնք, Փարիզ, 1962 թ.
  • Աշնանային ցուցադրություն, Փարիզ, 1962 թ.
  • Ալեքսանդրիայի բիենալե, 1968 թ.
  • Լիբանանցի նկարիչների ցուցադրություն, Galerie Le Vendôme, 1968 թ.
  • Աշնանային ցուցադրություն, Sursock թանգարան, 1969 թ.
  • Փարիզի բիենալե, 1969 թ.
  • Համազգային սրահ, 1969 , 1971 թթ.
  • Լիբանանցի նկարիչների ցուցադրություն, Բրյուսել, Բելգիա, 1969, 1970 թթ.
  • Լիբանանցի նկարիչների ցուցադրություն, Քուվեյթ, 1969, 1970 թթ.
  • Գարնանային և աշնանային սրահներ, Կրթության նախարարություն, 1967, 1968, 1969, 1970, 1971, 1972, 1973 թթ.

Անհատական ցուցահանդեսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1960 թ. «Չորս քամիների ակումբ», Փարիզ
  • 1960 թ. «Առաջատար ուսումնառությունների կենտրոն», Բեյրութ
  • 1963 թ. «Չորս քամիների ակումբ», Փարիզ
  • 1963 թ. Carlton հյուրանոց, Բեյրութ
  • 1965 թ. Cézanne պատկերասրահ, Մարսել
  • 1967 թ. Cassia պատկերասրահ, Բեյրութ
  • 1971 թ. Պատճենների ցուցադրություն, Երևան, Հայաստան
  • 1974 թ. Modulart պատկերասրահ, Բեյրութ

Մատենագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Վ. Խաչիկյան, Կենսասեր արվեստով։ «Հայրենիքի ձայն», 1971 թ., 21 հուլիսի։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Հայ կերպարվեստագետներ, համառոտ բառարան», Դանիել Դզնունի, «Լույս» հրատարակչություն, Երևան, 1977 թ.:
  2. «Հարություն Թորոսյան». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մարտի 6-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 11-ին.
  3. Հարություն Թորոսյանի աշխատանքներից ՀԱՊ-ում