Համբիկ Սասունյան
Համբիկ Սասունյան | |
---|---|
Ծնվել է | հունվարի 1, 1963 (60 տարեկան) |
Ծննդավայր | Բեյրութ, Լիբանան |
Համբիկ Սասունյան (հունվարի 1, 1963, Բեյրութ, Լիբանան), Հայկական Ցեղասպանության Արդարության մարտիկներ գաղտնի կազմակերպության անդամ։
1982 թվականի հունվարի 28-ին առավոտյան 9։40-ին 19-ամյա Համբիկը Լոս Անջելես-ում, Ուիլշիր Բուլվարի և Կոմստոկ փողոցի խաչմերուկում համագործակցի հետ գնդակահարել է Թուրքիայի հյուպատոս Քեմալ Արիկանին, երբ նրա ավտոմեքենան կանգնած էր կարմիր լույսի տակ։ ԱՄՆ նախագահ Ռոնալդ Ռեյգանը դատապարտեց այս արարքը՝ որակավորելով այն ահաբեկչություն։ Ձերբակալությունից հետո ԱՄՆ դատարանը նրան դատապարտել է ցմահ ազատազրկման, առանց բողոքարկման իրավունքի[1][2]։ 2013 թվականի դրությամբ Համբիկ Սասունյանը կրում էր իր պատիժը ԱՄՆ Սեն Լուիս Օբիսպո բանտում։ Երկու անգամ՝ 2006 և 2010 թվականներին ԱՄՆ դատարանը մերժել է Սասունյանի ներում ստանալու խնդրանքը[3][4]։ Համբիկ Սասունյանն ազատ է արձակվել բանտից։ 37 տարի ազատազրկումից հետո 29.12.2019 ԱՄՆ դատարանը բավարարել է նրա հայցը վաղաժամ ազատ արձակման մասին. նրան բաց են թողել պայմանական վաղաժամկետ ազատմամբ։ Այս անգամ հայցի բավարարումը հարուցել է թուրքական կողմի դժգոհությունը։ Թուրքիայի ԱԳՆ-ն հայտարարել է, որ իրենք բողոքարկելու են այդ որոշումը։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Metropolitan News-Enterprise
- ↑ Քրեական գործ 182 СА3d 361. Կալիֆորնիա նահանգը ընդդեմ Սասունյանի
- ↑ «Համբիկ Սասունեանի ներման դիմումը մերժուեցաւ»։ Արխիվացված է օրիգինալից 2013-07-11-ին։ Վերցված է 2013-12-15
- ↑ Beverly Hills Courier, Օգոստոսի 5 2010