Քեմալ Արըքան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Քեմալ Արըքան
Kemal Arikan.jpg
 
Կրթություն՝ Հարվարդի համալսարան և Անկարայի համալսարան
Մասնագիտություն՝ դիվանագետ
Ծննդյան օր 1927
Վախճանի օր հունվարի 28, 1982(1982-01-28)
Քաղաքացիություն Flag of Turkey.svg Թուրքիա

Քեմալ Արըքան (թուրք.՝ Kemal Arıkan, 1927 - հունվարի 28, 1982(1982-01-28)), թուրք դիվանագետ, որը 1982 թվականին ԱՄՆ Լոս Անջելես քաղաքում սպանվել է հայազգի Համբիկ Սասունյանի և Գրիգոր Սալիբայի կողմից։

Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Քեմալ Արըքանը ծնվել է 1927 թվականին Թուրքիայի Չորումի մարզի Իսքիլիփ քաղաքում։ Ավարտելով Անկարայի համալսարանի իրավագիտության ֆակուլտետը և Հարվարդի համալսարանը՝ սկսել է աշխատել պետական գերատեսչություններում։ 1955 թվականից աշխատանքի է անցել Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունում։ Ամուսնացած է եղել և ունեցել երկու երեխա[1]։

Աշխատանքային գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բացի Արտաքին գործերի նախարարությունում զբաղեցրած երկու պաշտոններից, աշխատել է նաև Պրահայի, Չիկագոյի, Կանբերրայի թուրքական դեսպանատներում և Սիդնեյի հյուպատոսարանում։ 1978 թվականին նշանակվել է Լոս Անջելեսում Թուրքիայի գլխավոր հյուպատոս։ Լոս Անջելեսը թուրքական դիվանագիտական ներկայացուցիչների համար ծանր աշխատավայր էր։ Նախորդ գլխավոր հյուպատոսներ՝ Մեհմեդ Բայդարը և փոխհյուպատոս Բահադըր Դեմիրն սպանվել էին 1973 թվականին։ Արըքանը իր երկու երեխաներին թողել էր Կանբերրայում, որտեղ նա աշխատում էր ավելի վաղ։ «Los Angeles Times»-ին տված հարցազրույի ժամանակ՝ Լոս Անջելեսում առկա ռիսկերի մասին հարցին, Արըքանը պատասխանել է․ «Դուք նախազգուշացնո՞ւմ եք»[1]։

Սպանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1982 թվականի հունվարի 28-ին ժամը 09։30-ին, Արըքանն իր տնից մեկնում էր աշխատավայր։ Երբ նա կանգ է առել կարմիր լույսի տակ, երկու զինված անձինք կրակել են նրա ուղղությամբ։ Նրա ուղղությամբ արձակվել է 14 կրակոց։ Զինված այդ մարդիկ եղել են Համբիկ Սասունյանը (իրական անունը՝ Հարի Սասունյան) և Գրիգոր Սալիբան։ Սպանությունից հետո Սալիբան անհետացել է, իսկ Սասունյանը ձերբակալվել է։ 1984 թվականին նա դատապարտվել է ցմահ ազատազրկման, առանց ներման իրավունքի։

2002 թվականին, դատախազությունը համաձայնվել է գործում ներառել «ազգային հողի» վրա սպանության իրականացման դրդումը, ինչը հնարավորություն է տվել Սասունյանին ներման հայց ներկայացնել։ Որպես նախապայման է սահմանվել մեղքի ընդունումն ու պաշտոնապես ներողություն խնդրելը[2]։ «Ես մասնակցել եմ Քեմալ Արըքանի սպանությանը» բարձրաձայն կարդացել է Համբիկ Սասունյանը։ «Ես վերահաստատում եմ քաղաքական նպատակների հասնելու համար ահաբեկչական մարտավարության օգտագործումը։ Ես ներողություն եմ խնդրում Արըքան ընտանիքից»[2]։ Կալիֆոռնիայի բանտի վաղաժամկետ ազատման խորհուրդը 2006, 2010 և 2013 թվականներին մերժել է Սասունյանին ներման շնորհելու խնդրանքը[3]։ Ի վերջո, Խորհուրդը 2016 թվականի դեկտեմբերի 14-ին բավարարել է Սասունյանի դիմումը[4]։ Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը դատապարտել է Խորհրդի որոշումը, իսկ ԱՄՆ-ում թուրքական լոբբիստական խմբերը նամակով դիմել են Կալիֆոռնիայի նահանգապետ Ջերի Բրաունին՝ չեղարկել ներումը։ 2017 թվականի մայիսին Բրաունը չեղարկել է ներման որոշումը՝ վետո դնելով Խորհրդի որոշման վրա։ Իր մեկնաբանության մեջ Բրաունը նշել է, որ հավատացած է, որ Սասունյանը կարող է վտանգ հանդիսանալ հասարակության համար՝ հավելելով, որ սպանությունը եղել է դիվանագետի վրա կանխամտածված հարձակում, որը նախապատրաստվել է ավելի քան երկու շաբաթ[5]։

Ժառանգություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քեմալ Արըքանի անունով են կոչվել Ադանայի մարզի Փոզանթը քաղաքի[6] և Այդընի մարզի Քուշադասը քաղաքի փողոցներ[7]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]