Գառնիկ Ադդարյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Ադդարյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Գառնիկ Ադդարյան | |
|---|---|
![]() | |
| Ծնվել է | մարտի 23, 1925[1][2] |
| Ծննդավայր | Հալեպ, Սիրիա[1][2] |
| Վախճանվել է | նոյեմբերի 30, 1986[2] (61 տարեկան) |
| Վախճանի վայր | Բեյրութ, Լիբանան[2] |
| Մասնագիտություն | բանաստեղծ, խմբագիր, հասարակական գործիչ և հրապարակախոս |
| Քաղաքացիություն | |
| Կուսակցություն | Լիբանանի կոմունիստական կուսակցություն |
| Աշխատավայր | Հառաջ (քաղաքական շաբաթաթերթ, Լիբանան)[1] |
| Գառնիկ Ադդարյան Վիքիքաղվածքում | |
| Գառնիկ Ադդարյան Վիքիդարանում | |
Գառնիկ Հովսեփի Ադդարյան (մարտի 23, 1925[1][2], Հալեպ, Սիրիա[1][2] - նոյեմբերի 30, 1986[2], Բեյրութ, Լիբանան[2]), սփյուռքահայ բանաստեղծ, քաղաքական և հասարակական գործիչ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ադդարյանը ծնվել է Սիրիայում, սակայն 1942 թվականից մինչև կյանքի վերջ ապրել է Բեյրութում։ Աշխատակցել է սփյուռքի թերթերին ու հանդեսներին, խմբագրել է «Մեր նշանաբանն է հառաջ» գրական-հասարակական շաբաթաթերթը, «էջեր գրականության և արվեստի» պարբերականը։ Առաջին բանաստեղծությունները տպագրվել են 1946 թվականին։
Բանաստեղծի առաջին ժողովածուն՝ «Պատնեշի վրա» (Բեյրութ, 1954, Երևան, 1957) խորագրով, լույս է տեսել 1954 թվականին։ Այն վերահրատարակվել է Երևանում, թարգմանվել է նաև ռուսերեն, հրատարակվել է նան Մոսկվայում՝ ռուսերեն (1963)։ Ժողովածուի բոլոր բանաստեղծություններում հնչում է երջանիկ վաղվա, գեղեցիկ հաղթանակի, ինչպես նաև հայրենասիրության մոտիվը։ 1965 թվականին Ադդարյանը հրատարակել է «Մատյան ցավի ու հատուցման» պոեմը, որտեղ նա արտացոլել է սփյուռքահայության հայրենասիրական զգացումները, շոշափել հայապահպանության հարցը, ապա՝ «Ապրիմ-մեռնիմ» բանաստեղծությունների ժողովածուն (Երևան, 1968), 1978 թվականին՝ «Սև ու կարմիր» պատմվածքների և ակնարկների գիրքը։ Մեծ Եղեռնի 50-ամյակի առթիվ Թեքեյան մշակութային միության համահայկական մրցույթում պոեմը շահել է առաջին մրցանակ։ 1968 թվականին Երևանում լույս է տեսել Ադարյանի «Ապրիմ-մեռնիմ» բանաստեղծությունների ժողովածուն։
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Զ. Մ. Գրիգորյան, Ա. Ա. Ղազինյան, «Գրականություն», 1992, «Լույս» հրատարակչություն, էջ 282։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 4 5 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 2000.
- 1 2 3 4 5 6 7 8 Հայկական համառոտ հանրագիտարան (հայ.) — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1990. — հատոր 1.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Գառնիկ Ադդարյան(չաշխատող հղում)
| Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գառնիկ Ադդարյան» հոդվածին։ |
| Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գառնիկ Ադդարյան» հոդվածին։ |
| ||||||||||||
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 70)։ |
