Նիկոլ Սաբա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Նիկոլ Սաբա
Nicole Saba, Delta University Concert, 16 October 2016 (14) (cropped-2).jpg
Ի ծնե անունՆիկոլ Սաբա
نيكول سابا
Ծնվել էՀունիս 26, 1974
Բեյրութ, Flag of Lebanon.svg Լիբանան
Բեյրութ, Լիբանան
ԵրկիրԼիբանանցի, Հայ
ԺանրերԱրաբական Պոպ
ՄասնագիտությունԵրգչուհի
Գործիքներվոկալ
ԿրթությունԼիբանանի համալսարան
Կայքwww.nicolesaba.net
Nicole Saba Վիքիպահեստում

Նիկոլ Սաբա (արաբ․՝ نيكول سابا‎‎, իսկական անունը՝ Նիկոլ Շաբա Էլիաս); հունիս 26, 1974, Բեյրութ, Լիբանան), լիբանանցի հայտնի փոփ-երգչուհի, դերասանուհի։ Հայրը լիբանանցի է, իսկ մայրը ծագումով հայ է։

1998-2001 թվականներին Նիկոլ Սաբան լիբանանյան The 4 Cats խմբի անդամներից էր։ Նա փոխարինեց Ռուլա Բահնամին, որը նկարահանվել էր խմբի առաջին՝ «Ashra HdashEtnash» տեսահոլովակում։ Խմբի կազմում Նիկոլը ձայնագրվել է 2 ալբոմում՝ «Tic-Tick» և «Layl Nhar», նկարահանվել 4 տեսահոլովակում և LUX Shower Gel գովազդային հոլովակում։ Այնուհետև դարձել է մենակատար երգչուհի, ինչպես նաև զբաղվել դերասանական գործունեությամբ։ Նրա առաջին ալբոմը թողարկվեց 2004 թվականին, իսկ առաջին ֆիլմը էկրան բարձրացավ 2003 թվականին։ Հաջողություն էին վայելում եգիպտական ֆիլմերում խաղացած դերերը։

2004 թվականին Sayyedati ամսագրի կողմից ստացել է մրցանակ՝ որպես լավագույն երգչուհի։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2003 - El Tagroba Al Denemarkeyya (Դանիական փորձ)-ը Նիկոլի առաջին դերասանական փորձն էր[1][2]։ Նիկոլն ընտրվեց եգիպտացի դերասան Ադել Էմամի կողմից իր հետ նկարահանվելու ֆիլմում։ Նիկոլը մարմնավորում էր Անիտա անունով մի դանիացի աղջկա կերպար, ով որոշ ժամանակ ապրելու էր մի եգիպտական ընտանիքում, որն ամբողջապես փոխում է վերջիններիս կյանքը։ 2003 թվականին ֆիլմը մեծ հաջողություն ունեցավ։
  • 2006 - «Tomn Dastet Ashrar»-ը Նիկոլի երկրորդ ֆիլմն է։ Նկարահանվել է այնպիսի կինոաստղերի հետ, ինչպիսիք են Յասմին Աբդել Ազիզը, Մոհամեդ Ռագաբը և Խալեդ Սալեհը։ Նրանք միասին ավազակախումբ են կազմում, միաժամանակ օգնում իրենց ընկերոջը, որը սիրահարվում է։ Նիկոլը մարմնավորում է Լիլիի կերպարը, որը պետք է օգներ ընկերոջն իր սիրո պատմության մեջ։
  • 2006 - Kesset el Hai El Shaabi (արաբ․՝ قصة الحي الشعبي‎‎)-ին[3] Նիկոլի երրորդ ֆիլմն է և առաջին ֆիլմն է, որտեղ գլխավոր հերոսուհու դերն է խաղում։ Այս ֆիլմում Նիկոլը մարմնավորում է մի ծեր երգչի դստեր կերպարը։
  • 2008 - Leelet El Baby Doll (արաբ․՝ ليلة البيبي دول‎‎)
  • 2008 - Amaleyyat Khassa (արաբ․՝ عمليات خاصة‎‎)
  • 2009 - El-Saffah (արաբ․՝ السفاح‎‎)[4]
  • 2012 - Baba (արաբ․՝ بابا‎‎)
  • 2013 - Samir Abul Nil, (արաբ․՝ سمير ابو النيل‎‎)

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալբոմներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • "Ya Shaghelni" - 2004[5]

Սինգլներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • "Bali Bik Mashghul"
  • " Ya Shaghelni Bik"
  • "Ana Ma Bahebbak" (Չեմ սիրում քեզ)
  • "Fadel Sawani"
  • "Wehliftlak Bel ghali"
  • "Ash'aak"
  • "Law Fel Omr Leela"
  • "Kol Lahzet Hob"
  • "Khallik Makanak" (Կանգնիր, որտեղ ես դու?)
  • "Albak Mosh Ala Had"
  • "Ana Tabi Keda" (Սա իմ բնավորությունն է)
  • "Berahti" (Համակրում եմ)
  • "Fares Ahlami"

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. (9 May 2005). Nicole Saba releases an album, a film, and a TV drama, Al Bawaba, Retrieved December 13, 2010
  2. (2 May 2005). Nicole Saba hopes to be understood in Italy, Al Bawaba, Retrieved December 13, 2010
  3. (13 November 2006). Nicole Saba dreams of going international, Al Bawaba, Retrieved December 9, 2010
  4. (8 October 2009). Al-Saffah - Bimbo story, Al-Masry Al-Youm (in English), Retrieved December 15, 2010
  5. (3 June 2006). نيكول سابا: أنا لست فقط فتاة شقراء تقدم الإغراء, Alghad (in Arabic), Retrieved December 13, 2010 (profile of Saba where she says she wanted to be more than just the "blonde girl" in 4 Cats, and moved into a solo career and acting, and released her debut album)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]