Պոլ Կիրակոսյան
Պոլ Կիրակոսյան | |
---|---|
![]() | |
Ի ծնե | Պոլ Մանուկի Կիրակոսյան |
Ծնվել է | 1926 |
Ծննդավայր | Երուսաղեմ |
Վախճանվել է | 1993, նոյեմբերի 20 |
Մահվան վայր | Բեյրութ, Լիբանան |
Ազգություն | հայ |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | վիզուալ արտիստ և նկարիչ |
Աշակերտներ | Սեդա Մանուկյան |
Կայք | paulguiragossian.com |
Պոլ Մանուկի Կիրակոսյան (1926, Երուսաղեմ - 1993, նոյեմբերի 20, Բեյրութ, Լիբանան), հայ նկարիչ։
Բովանդակություն
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1946 թվականին ավարտել է Երուսաղեմի «Պիետրո Ժակոբետտի» գեղարվեստի ուսումնարանը։ 1946-1954 թթ. ստեղծագործել է Բեյրութում, 1954 թվականին մեկնել է Ֆլորենցիա՝ գեղարվեստի ակադեմիայում կատարելագործվելու։ 1961 թվականից հաստատվել է Բեյրութում[2]։ Աշխատանքներից գտնվում են Հայաստանի ազգային պատկերասրահում[3]։
Ստեղծագործական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ստեղծագործել է դիմանկարի, բնանկարի և թեմատիկ-կոմպոզիցիոն պատկերի բնագավառներում («Արաքսի դիմանկարը», «Այգաբաց», «Քաղաք», «Այց ծննդկանին», «Լիբանանյան բնանկար», «Սպասում», «Ընտանիք», «Ագարակ», «Գյուղի աղջիկը», «Զրույց», «Համեստ ընտանիք», «Ընթերցողը» և այլն[4])։
Իր կտավներում Կիրակոսյանն արտացոլել է նաև աստանական հայության կյանքն ու կենցաղը («Դեր Զոր», «Գաղթ», «Կարպետագործը»), որոնց բնորոշ են հյութեղ երփնագիրը, գույնի նուրբ զգացողությունը։
Ցուցահանդեսներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ունեցել է անհատական ցուցահանդեսներ՝ Բեյրութում, Ֆլորենցիայում, Փարիզում, Վաշինգտոնում, Երևանում (1972) և այլուր։
Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Պարգևատրվել է Հայաստանի նկարիչների միության Մարտիրոս Սարյանի անվան մրցանակով (1981)։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Record #158562306 // Ֆրանսիայի ազգային գրադարանի ընդհանուր քարտագրացուցակ
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան։ Երևան: Հայկական Հանրագիտարան։ 2005
- ↑ Պոլ Կիրակոսյանի աշխատանքները ՀԱՊ-ում
- ↑ Հայության կյանքն ու կենցաղը` հյութեղ գույներով, Պոլ Կիրակոսյան