Սեդա Մանուկյան (նկարչուհի)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Մանուկյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Սեդա Մանուկյան
Ծնվել է1945
ԾննդավայրԲեյրութ, Լիբանան
Քաղաքացիություն Լիբանան
Դավանանքբուդդայականություն
Մասնագիտություննկարչուհի
ՈւսուցիչՊոլ Կիրակոսյան
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սեդա Մանուկյան (այլ կիրառումներ)

Սեդա Ավետիսի Մանուկյան (1945, Բեյրութ, Լիբանան), հայազգի լիբանանցի նկարչուհի։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սեդա Մանուկյանը ծնվել է 1945 թվականին Բեյրութում։ Մայրը՝ Աստղիկը, ծնունդով եղել է Հալեպից, հայրը՝ Ավետիսը, Այնթապից։ Քույրը՝ Անի Կուպելյանը, քանդակագործ է, մյուս քույրը՝ Ալին Մանուկյանը, լուսանկարիչ է, քաղաքացիական պատերազմի ժամանակ եղել է Reuters-ի գլխավոր լուսանկարիչը։ Ունի նաև եղբայր[1]։

Նկարչության դասեր է առել Պոլ Կիրակոսյանից և Լյուսի Ներսեսից։ Իտալիայի դեսպանատան կողմից կազմակերպված մրցույթում արժանացել է առաջին մրցանակին և ուղարկվել է Պերուջա երեք ամսով արվեստի դասեր առնելու[2]։ 1964-1970 թվականներին սովորել է Հռոմի գեղարվեստի ակադեմիայում, 1972-1973 թվականներին՝ Լոնդոնում։ Այնուհետև վերադարձել է Բեյրութ։ Քաղաքացիական պատերազմի հետևանքով ավերված տարածքներում եղել է կամավոր, երեխաներին սովորեցրել է նկարել և ինքն էլ ստեղծագործել է։ Պատերազմական տարիներին ներկայացրել է համեմատաբար նոր թեմաներ՝ Բեյրութի քաղաքացիների իրատեսական դիմանկարները[2]։

2005 թվականին Շրի Լանկայի մենաստաններից մեկում կարգվել է որպես բուդդիստ՝ ստանալով Ani Padma Tsult'hrim Drolma անունը[3]։ 2008 թվականին նկարահանվել է «Sela Maniyo» վավերագրական ֆիլմը, որը պատմում է նկարչի հոգևոր վերափոխման մասին[4]։

Աշխատանքներից գտնվում են Հայաստանի ազգային պատկերասրահում[5]։ Սեդա Մանուկյանը հրատարակել է օրիգինալ նկարներով մանկական գրքեր, որոնք իմաստության փոքր դասեր են, որ նա կիսում է իր սիրելի մանուկների հետ[6]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Armenian Women Artist Questions: Written Interiview» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2016 թ․ սեպտեմբերի 13-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 18-ին.
  2. 2,0 2,1 «Seta Manoukian Portfolio». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 1-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 18-ին.
  3. «Seta Manoukian, Art and Spirituality». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 1-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 18-ին.
  4. Mother Sela - Artist and Buddhist Nun-63 min Documentary
  5. «Պարմանուհին» և «Փողոց և մարդիկ» կտավները ՀԱՊ-ում
  6. «Seta Manoukian, Availability of books and DVDs will be announced later». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 1-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 18-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]