Երիտասարդ հայուհի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Երիտասարդ հայուհի, ամսագիր, երկշաբաթաթերթ, ամսաթերթ։ Հրատարակվել է 1932-1934 թթ.-ին (առաջին շրջան) և 1947—1968 թթ.-ին (երկրորդ շրջան), Բեյրութում։ Խմբագիր՝ Ս․ Սեզա (Ս․ Զարիֆյան)։ Փորձում էր լուսաբանել հայ կնոջ դերը, նրա գործունեությունը սփյուռքում։ Մեծ տեղ է հատկացրել Սովետական Հայաստանի գիտության ու մշակույթի բնագավառների նշանավոր կանանց, տպագրել սովետական գրողների ստեղծագործություններ, ներկայացրել լիբանանահայ մշակութային կյանքի նորություններ։ Առաջին շրջանում «Երիտասարդ Հայուհ»-ուն աշխատակցել են միայն տղամարդիկ, իսկ երկրորդում՝ նաև կին գրողներ, արվեստագետներ, հասարակական գործիչներ։

Աշխատակիցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին շրջանի՝

  • Մ․ Տամատյան
  • Վահե-Վահյան
  • Շ․ Պերպերյան
  • Ե․ Տարոնյան

Երկրորդ շրջանի՝

  • Շ․ Գույումճյան
  • Յո․ Աճեմյան
  • Ա․ Դավիթյան
  • Բ․ Նաճարյան
  • Տուրի
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 590 CC-BY-SA-icon-80x15.png