Նոր Այնթապ (հանդես, Լիբանան)
Արտաքին տեսք
«Նոր Այնթապ», պատկերազարդ հանդես։ Ամերիկաբնակ (1982 թվականից՝ լիբանանաբնակ) այնթապցիների հայրենակցական միության հրատարակություն։ Լույս է տեսնում 1960 թվականից (ընդհատումներով), մինչև 1971 թվականը՝ «Հայ Անթեպ»։ Առաջին 6 համարները հրատարակվել են Բոստոնում (ԱՄՆ)։ 1962 թվականից լույս է ընծայվում Բեյրութում։ Խմբագիրներ՝ Գրիգոր Պողարյան, Երվանդ Պապայան, Վարդան եպիսկոպոս Տեմիրճյան, Լևոն Վարդան և Թորոս Թորանյան։ Լուսաբանում է հայ գաղթավայրերի կյանքը, Հայաստանի անցուդարձը, առանձնահատուկ տեղ հատկացնում Այնթապ ավանին ու նրա առօրյային։ Կատարում է արտատպումներ հայաստանյան մամուլից։ Ունի գրական-բանասիրական բաժին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 349)։ ![]() |