Թորոս Թորանյան
Թորոս Թորանյան | |
---|---|
![]() | |
Ծնվել է | փետրվարի 29, 1928[1][2] |
Ծննդավայր | Հալեպ[2] |
Վախճանվել է | հունիսի 3, 2021[2] (93 տարեկան) |
Վախճանի վայր | Երևան, Հայաստան[2] |
Մասնագիտություն | գրող, հրապարակախոս, բժիշկ, հասարակական գործիչ և արձակագիր |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Կիլիկյան ճեմարան |
Պարգևներ | |
Թորոս Թորանյան Վիքիքաղվածքում | |
Թորոս Թորանյան Վիքիդարանում | |
![]() |
Թորոս Խաչերի Թորանյան (փետրվարի 29, 1928[1][2], Հալեպ[2] - հունիսի 3, 2021[2], Երևան, Հայաստան[2]), գրող, հրապարակախոս, արձակագիր, հասարակական գործիչ, բժիշկ։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Թորոս Թորանյանը ծնվել է 1928 թվականին Սիրիայի Հալեպ քաղաքում։ Նրա ծնողները՝ Խաչերը և Վարդուհին, ծնվել են Կիլիկյան Հայաստանի Այնթապ քաղաքի Ճիպին գյուղում։ Հայրն ավարտել է ծննդավայրի Կիլիկյան վարժարանի վեցամյա շրջանը և տիրապետել է հայոց լեզվին, իսկ մայրը մանուկ հասակում մեծացել է քրդական ընտանիքում և մայրենի լեզվին չի տիրապետել։ Հայրը մահացել է, երբ Թորոս Թորանյանը եղել է երկու տարեկան, այդ պատճառով ընտանիքի լեզուն եղել է թուրքերենը։ Մինչև հինգ տարեկան Թորոսը խոսել է թուրքերեն, հայոց լեզուն սովորել է մանկապարտեզում[3]։ Սովորել է Հալեպի Գյուլբենկյան դպրոցում։ Ստացել է բժշկական կրթություն։
Եղել է բազմաժանր ստեղծագործող[4]։
Մահացել է 2021 թվականի հունիսի 3-ին[5]։ Թաղված է Շահումյան գերեզմանոցում։
Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- 2012 թ. Մովսես Խորենացու մեդալ[6]
Մեջբերումներ Թորոս Թորանյանից[խմբագրել | խմբագրել կոդը]
Մենք, ինչպես երևանցիները սովորություն ունեն ասելու, էն գլխից լսել ենք Խաչատուր Աբովյանի ձայնը, որ ասում էր. «Ով լեզուն կկորցնի, ազգը կկորցնի», լեզուն կորցրածը չի կարող ճանաչել հայ մշակույթը, հայոց պատմությունը։ Հալեպում իմ ընկերներից մեկն ասում է, որ մենք հիմա Սփյուռքում դարձել ենք հայանման մի բան, հայ չենք։
Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- Աստղերու ճամբան, 1960 թ.:
- Կանաչ տառեր, Երևան, 1965 թ.:
- Երգ արեգական, Երևան, 1970 թ.:
- Վերստին կարդալով Շահան Շահնուրը, Հալէպ, 1971 թ.:
- Ուր կտանին ճամփաները, Երևան, 1978 թ.:
- Անտալուզեան Երգեր, Հալէպ, 1979 թ.:
- Գիրք որդիական, Բեյրութ, 1980 թ.։
- Վավա և Սարգիս Խաչատրեան, 1983 թ.:
- Կարոտի ճամփաներով, Երևան, 1989 թ.:
- Կարօտի ճամբաներով, 1990 թ.:
- Ժամանակի վկան եւ ապագայի դեսպանը, 1990 թ.:
- Մեծ Եղեռնէն վերապրող մը՝ Գէորգ Պագըրճեան, այսպէս լուծեց իր վրեժը, Փարիզ, 1990 թ.:
- Ապրող մարդեր, Պէյրութ, 1991 թ.:
- Մեծ հօրս պատմած հեքիաթները, 1992 թ.:
- Բարև, հայրիկ։ Նովելներ, Երեւան., 1993 թ.։
- Գրող հոգեւորականը. Արտակ Արք.Մանուկեանի կեանքն ու գործը, Հալէպ, 1994 թ.:
- Երիզ մը կապոյտ, հ. 1-3, Երեւան, 1995 թ.։
- Ս. Էջմիածնի Կրօնասէր Տիկնանց Համախմբում, Բ. հատոր 1984-1994 թթ., Պէյրութ, 1995 թ.:
- Թող Հայաստանը խօսի, 1998 թ.:
- Կեանքի կեռմաններով, Հալէպ, 1999 թ.:
- Երգեր եօթանասունէս ետք, Ծ., 2000 թ.։
- Անդրանիկ Ծառուկեան արձակագիրն ու բանաստեղծը, 2000 թ.:
- Ամբողջական գրագէտը. Ռոպէր Հատտէճեան, 2002 թ.:
- Տիեզերքի խուզարկուն Սուրիոյ մէջ (Երկու շաբաթ ակադեմիկոս Գրիգոր Գուրզադեանի հետ), Երեւան, 2003 թ.:
- Զրոյցներ Կարպիս Սուրէնեանի հետ, 2003 թ.:
- Սիմոն Սիմոնեան երեւոյթը, 2004 թ.:
- Ուր տարին մեզ ճամփաները, Հալեպ, 2005 թ.։
- Թթխմոր պատմուածքներ, Իսթանպուլ, 2009 թ.:
- Դասախօսութիւններ Աւստրալիոյ մէջ - 2004-2005 թթ., Հալէպ, 2010 թ.:
- Մելգոնեանցի մը՝ երկու մելգոնիանցիներու մասին, Երեւան, 2016 թ.:
- Հարցազրոյցներ՝ Սուրիոյ մէջ դուրսէն պարտադրուած պատերազմին հետեւանքով ՀՀ-ի կողմէ սիրով ընդունուած հայերու հետ, Երեւան, 2016 թ.:
- Ակնարկներ դոկտ. պրօֆ. Սուրեն Դանիէլեանի և «Սփիւռք» գիտաուսումնական կենտրոնի աշխատութիւններուն շուրջ, Երեւան, 2016։
- Անահիտ Թոփչեան. վիպագիր, արձակագիր, Երեւան, 2016 թ.:
- Մանկութեան յուշեր, Երեւան, 2016 թ.:
- Ռուբէն Սեւակի վերադարձը Հայաստան` Սուրբ Էջմիածին, Երեւան, 2016 թ.:
- Թեւածող հոգի մը Մկրտիչ Սարգսեանին հետ, Երեւան, 2016 թ.:
- Յուշերգութիւն. արձակ բանաստեղծութիւններ, Երեւան, 2016 թ.:
Մամուլ[խմբագրել | խմբագրել կոդը]
- 12 վեպերու հեղինակ Վահե Քաչայի հետ։ «Գարուն», 1967 թ., № 2, էջ 72-74։
- Գառզու. «Աշխարհը կը տեսնիմ գիծերով»։ «Գարուն», 1967 թ., № 3, էջ 37-41։
- Անակնկալ հանդիպում Սարուխանի հետ։ «Գարուն», 1967 թ., № 4, էջ 36-38։
- «Գիշերվան ճամփորդը», «Գրական թերթ», 1969, № 2:
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 https://avproduction.am/?ln=am&page=person&id=5106
- ↑ 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ Թորանեան, Թորոս։ Տեսլապաշտ Սուրիա։ Երևան: Լուսակն։ ISBN 978-9939-871-90-5։ OCLC 1054269981
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005
- ↑ «Ոչ եւս է հալէպահայ ճանչցուած գրող, հրապարակախօս, բժիշկ Թորոս Թորանեանը»։ arevelk.am։ Վերցված է 2021-06-03
- ↑ Մովսես Խորենացու մեդալով պարգևատրելու մասին
Արտաքին աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Հայ բանաստեղծության համացանցը, Թորոս Թորանյան
- Հանդիպում Թորոս Թորանեանին հետ Archived 2014-05-13 at the Wayback Machine.
- Հալեպահայ գրող Թորանյանը տարեդարձը տոնել է հայրենիքում Archived 2020-01-19 at the Wayback Machine.
|