Jump to content

Վարդան Դեմիրճյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Դեմիրճյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Վարդան Դեմիրճյան
Ծնվել էապրիլի 20, 1939(1939-04-20) կամ 1939[1]
ԾննդավայրԲեյրութ, Լիբանան
Մահացել էսեպտեմբերի 9, 2004(2004-09-09) կամ 2004[1]
Մահվան վայրԱնթիլիաս, Մաթնի շրջան, Լեռնային Լիբանան, Լիբանան
ԿրոնՀայ Առաքելական Եկեղեցի
ԿրթությունՍուրբ Ժոզեֆի համալսարան
Մասնագիտությունհոգևորական, բանասեր, մատենագետ, խմբագիր, հոգևորական և արքեպիսկոպոս
ԱշխատատուԱտրպատականի թեմ և Հունաստանի հայոց թեմ

Վարդան Դեմիրճյան (ավազանի անունը՝ Հովսեփ, ապրիլի 20, 1939(1939-04-20) կամ 1939[1], Բեյրութ, Լիբանան - սեպտեմբերի 9, 2004(2004-09-09) կամ 2004[1], Անթիլիաս, Մաթնի շրջան, Լեռնային Լիբանան, Լիբանան), եկեղեցական գործիչ, արքեպիսկոպոս, մատենագետ, խմբագիր։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

1952-1958 թվականներին Վարդան Դեմիրճյանը սովորել է Անթիլիասի դպրեվանքում, իսկ 1958-1961 թվականներին հետևել է Բեյրութի Սեն Ժոզեֆ համալսարանի աստվածաբանության և իմաստասիրության դասընթացներին։ Եղել է Անթիլիասի Մայրավանքի տպարանի, ապա՝ գրատան վարիչ, 1961-1963 թվականներին՝ Հայաստանյայց եկեղեցու կիրակնօրյա վարժարանների վարիչ-տնօրեն և «Դրազարկ» տարեգրքի հիմնադիր-խմբագիր[2][3]։

1963-1969 թվականներին Վարդան Դեմիրճյանը եղել է Ատրպատականի, 1969-1971 թվականներին՝ Հունաստանի հայոց թեմերի առաջնորդ։ 1972 թվականից գործել է Անթիլիասում, 1977 թվականին ձեռնադրվել է եպիսկոպոս, 1982-1984 թվականներին եղել է «Նոր Այնթապ» պարբերականի խմբագիրը, ցկյանս վարել է մատենադարանի և թանգարանի տնօրենի պաշտոնները[2][3]։

Աշխատություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Վարդան Դեմիրճյանը կազմել է «Ցուցակ ձեռագրաց Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութեան» (1959), «Ցուցակ ձեռագրաց Թաւրիզի Մելիք-Թանգեան ազգային եկեղեցական թանգարանի» (1977, Անթիլիաս) մատենագիտությունները, «Ծաղկեփունջ քարոզներու եւ ուսումնասիրութիւններու (1957-1981)» (1981, Բեյրութ, «Տոնիկյան» տպարան), «Դիմաստուերներ» (1983, Բեյրութ, «Արազ» տպարան) ուսումնասիրությունները[2]։

Աշխատակցել է «Հասկ» և այլ պարբերականների[2]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1 2 3 4 Deutsche Nationalbibliothek Record #1139670409 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  2. 1 2 3 4 Այվազյան, Հովհաննես, ed. (2015). Հայ գրատպություն և գրքարվեստ. հանրագիտարան. Երևան: Հայկական հանրագիտարան հրատարակչություն. էջ 336. ISBN 978-5-89700-042-5.
  3. 1 2 «ՊԱՏՄՈՒԹԵԱՆ ՄԷՋ ԱՅՍՕՐ. Վարդան Տէմիրճեան».
  • «Մահագրական. Տ. Վարդան Ս. Արք. Տէմիրճեան (1939-2004)», Հայկազեան Հայագիտական Հանդէս, հատոր ԻԴ, 2004, էջեր 415-417։