Պիեռ Շամմասյան
Պիեռ Շամմասյան | |
---|---|
![]() | |
Ծնվել է | մարտի 9, 1949 (76 տարեկան) |
Ծննդավայր | Բուրջ Համուդ, Մաթնի շրջան, Լեռնային Լիբանան, Լիբանան |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | կատակերգու |
Պիեռ Շամմասյան (մարտի 9, 1949, Բուրջ Համուդ, Մաթնի շրջան, Լեռնային Լիբանան, Լիբանան), լիբանանահայ նշանավոր կատակերգակ դերասան, «Սթենդ-ափ» կատակերգու և երգիծաբան[1][2]։ Մեծ ճանաչում է վայելում Լիբանանի արաբների և հայերի, ինչպես նաև հայկական սփյուռքի կողմից[3]։ Նա հատկապես հայտնի է «Բաթալ»-ի դերակատարմամբ[2]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Պիեռ Շամմասյանը ծնվել է 1949 թվականի մարտի 9-ին Լիբանանի Բուրջ Համուդ քաղաքում։ Պատանեկան շրջանում, 1965-1966 թվականներին հաճախել է թատերական «Ալիշան» խմբակ։ 1973 թվականից աշխատանքի է անցել լիբանանահայ կատակերգակ դերասան Սամի Խայյաթի կողմից հիմնադրված թատերախմբում, որը կոչվում էր «Սամի Խայյաթի թատրոն» (անգլ.՝ Theater Sami Khayat)[2][4]։
Մասնակցել է արաբական մի շարք հեռուստաշոուների։ Համարվում է «Սթենդ-ափ» կատակերգական ժանրի հայ հայտնի դերասաններից մեկը։ Ելույթներ է ունեցել սփյուռքի հայաշատ գաղթօջախներում[1]։ Կանոնավոր շրջագայություններ է անում այնտեղ, որտեղ կան հայկական և լիբանանյան համայնքներ։ Անդրե Ժադաայի, Միշել և Ժան-Պիեռ Չիխանիների հետ միասին Շամմասյանը պատասխանատու էր Լիբանանում «Le Théâtre de Dix-Heures» թատերական խմբակի վերակենդանացման համար։ Նա Հայ Կոթողիկե եկեղեցու հետևորդ է և ՀՅԴ կուսակցության աջակից։
Շամմասյանը իր գործունեության ընթացքում շատ դերեր է կերտել, բայց առավել հայտնի է իր Բաթալ Շվարաձյանի դերակատարումով, այդ կերպարով նա խաղացել է մի շարք ներկայացումներ՝ «Շատ Մի Խառներ», «Պաթալ Տան Փեսայ», «Փորձանք Պաթալ» և «Չըլլալիք Պաթալ»։ Նրա այլ նարկայացումներից են՝ «Հարսս Բռնեցի» եւ «Լեզուն Ոսկոր Չունի» բեմադրությունները։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 «Պիեռ Շամմասյանը ելույթ կունենա Հայաստանում». Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ նոյեմբերի 2-ին. Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 2-ին.
- ↑ 2,0 2,1 2,2 «Հարցազրոյց Փիեր Շամմասեանին Հետ». Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ նոյեմբերի 2-ին. Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 2-ին.
- ↑ «Living or Dead? Pierre Chammassian». Living or Dead. Վերցված է 2021 թ․ փետրվարի 20-ին.(չաշխատող հղում)
- ↑ «Լիբանանահայ կատակերգակ Սամի Խայեաթ. «Իմ թատրոնը սիրելու մեծագոյն ներշնչանքս հայրս Է»». Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ նոյեմբերի 2-ին. Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 2-ին.