Ալեն Միկլի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալեն Միկլի
ֆր.՝ Alain Mikli
Ծնվել էապրիլի 1, 1955(1955-04-01) (69 տարեկան)
ԾննդավայրՖրանսիա[1]
Քաղաքացիություն Ֆրանսիա
Մասնագիտությունoptician և դիզայներ
Կայքalainmikli.com

Ալեն Միկլի (ֆր.՝ Alain Mikli, իսկական անունը՝ Ալեն Միկլիտարյան (ֆր.՝ Alain Miklitarian), ապրիլի 1, 1955(1955-04-01), Ֆրանսիա[1]), բարձրակարգ ձեռակերտ ակնոցների և աքսեսուարների ֆրանսահայ դիզայներ[2]։ Միկլիի շարքն առանձնանում է յուրահատուկ գույներով ու ձևերով և սիրված է եվրոպացի հայտնի մարդկանց և ավանգարդ ամերիկացիների շրջանում։ Միկլին պնդում է, որ իր գույնի օգտագործումը ոգեշնչված է իր լիբանանահայ ժառանգությամբ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալեն Միկլիտարյանը ծնվել է 1955 թվականի ապրիլի 1-ին։ Նրա մայրը՝ Լյուսի Միկլիթարյանը, ծնվել է 1931 թվականին Ֆրանսիայի Գրենոբլ քաղաքում։ Մորական պապը՝ Օհանես Հալաջյանը, ծագումով Կիլիկիայի Մարաշ քաղաքից էր։ Հայոց ցեղասպանության ժամանակ, զրկվելով ծնողներից, նա քույրերի հետ փախել է Սիրիա, որտեղ նրան փրկել են հայ հոգևորականները և տարել Երուսաղեմ։ Քույրերին Ալենի պապը կորցրել է։ Ճեմարանում սովորելուց հետո նրան տարել են ԱՄՆ, սակայն ճանապարհին նա մնացել է Ֆրանսիայում՝ հորաքրոջ մոտ։ Նա ընտանիք է կազմել Սանդուխտ Ահարոնյանի հետ, նրանք ունեցել են հինգ զավակ, որոնցից ավագը եղել է Ալենի մայրը՝ Լյուսին[3]։

Ալենի հայրը՝ Վարդգես Միկլիթարյանը, ծնունդով Զմյուռնիայից էր։ Նա վերապրել էր թուրք ազգայնականների կազմակերպած 1922 թվականի հրդեհը։ Վարդգեսն ու Լյուսին ամուսնացել են 1950 թվականին, բնակվել են Ֆրանսիայի Վիեն քաղաքում, այնուհետև տեղափոխվել են Լիոնի մոտ գտնվող Սենտ Կոլոմբ, որտեղ ծնվել է Ալենը։ Նա հորը համարյա չի հիշում, քանի որ 1957 թվականին հայրը ծանր հիվանդությունից մահացել է[3]։

12 տարեկանում Ալենը տեղափոխվել է Փարիզ, իսկ 16 տարեկանում որոշել է ձեռք բերել մասնագիտություն՝ ընդունվելով տան մոտակայքում գտնվող «Fresnel» վարժարան, որտեղ սովորեցնում էին օպտիկական մասնագիտություններ[3]։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1978 թվականին Ալեն Միկլին Փարիզում բացել է իր դիզայներական ստուդիան։ Մինչև 1983 թվականը Էլթոն Ջոնի նման հայտնի մարդիկ օգնեցին նրա գիծը ճանաչելի դարձնել՝ կրելով և գովազդելով Mikli արտադրանքը։ Քանյե Ուեսթը կրել է Alain Mikli արևային ակնոցն իր «Stronger» երաժշտական տեսահոլովակում, որը նա հատուկ խնդրել է դիզայներից։ Արևային ակնոցների այս ոճը դարձել է լայն երևույթ, որը սովորաբար կոչվում է «փեղկի երանգներ»։ 2000 թվականի դրությամբ Mikli ֆիրմայում աշխատում էր 220 մարդ։ Վաճառքները կազմում էին մոտ 220 միլիոն ֆրանսիական ֆրանկ։ Ամբողջ աշխարհում վաճառվել է շուրջ 500 հազար Mikli ակնոց[4]։

2013 թվականի հունվարի 23-ին Alain Mikli International-ը վաճառվեց իտալական ակնոցների հսկա Luxottica-ին մոտ 90 միլիոն եվրոյով[5]։ Դրանից հետո Ալեն Միկլին հիմնել է ութ նոր ընկերություն և ուժերը փորձել սննդի արտադրության ոլորտում[3]։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Ալեն Միկլի
  2. Lannon, Linnea (1987 թ․ հունիսի 17). «Alain Mikli's vision includes unusual eyewear». Dallas Morning News. Վերցված է 2012 թ․ հունիսի 29-ին.
  3. 3,0 3,1 3,2 3,3 «Ալեն Միկլի». auroraprize.com (անգլերեն). Վերցված է 2022 թ․ հուլիսի 8-ին.
  4. «Alain Mikli». prabook.com (անգլերեն). Վերցված է 2022 թ․ հուլիսի 8-ին.
  5. «Luxottica Group SpA Closes Acquisition of Alain Mikli International». Reuters. 2013 թ․ հունվարի 23. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 31-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 20-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]