Արա Խաչադուրյան
Արա Խաչադուրյան | |
---|---|
![]() | |
Ծնվել է | սեպտեմբերի 16, 1964 (59 տարեկան) |
Ծննդավայր | Լիբանան |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | լեռնագնաց |
Արա Խաչադուրյան (սեպտեմբերի 16, 1964, Լիբանան), Լիբանանում ծնված մարսելաբնակ հայազգի մարզիկ, լեռնագնաց, վազորդ, «Հիշատակի Համար Վազել» (CPLM) միության անդամ[1]։ 2016 թվականին բարձրացել է Էվերեստի գագաթը, 2018 թվականին Մարսելից վազելով հասել է Հայաստան։ Մասնագիտությամբ ոսկերիչ է։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Արա Խաչադուրյանը ծնվել է 1964 թվականին Լիբանանում։ Պատանի տարիներին ՀԲԸՄ-ՀԵԸ Ալեք Մանուկյանի շարքերում զբաղվել է սկաուտությամբ[2] և բասկետբոլով։ 1975-1990 թվականների Լիբանանի քաղաքացիական պատերազմի պատճառուվ ընտանիքը հեռանում է Լիբանանից և հաստատվում Ֆրանսիայի Մարսել քաղաքում։ 24 տարեկան հասակում Արան բացել է իր սեփական առաջին խանութը, չորս տարի անց՝ երկրորդը։ 40 տարեկանից զբաղվել է սպորտով՝ վազքով ու լեռնագնացությամբ։ Մասնակցել է Մարոկկոյում, Փարիզում անցկացվող մարաթոններին։ Բարձրացել է Արարատի, Մոնբլանի, Կիլիմանջարոյի և Էվերեստի գագաթները[3][4]։
2018 թվականի ապրիլին Արա Խաչադուրյանը Մարսելից վազելով հասնել Հայաստան՝ հաղթահարելով մոտ 5000 կմ տարածություն։ Մարսելից մեկնարկած վազքով Արան Եվրոպայով հասել է Թուրքիա, եղել է Արևմտյան Հայաստանում, որտեղ նախատեսում էր նամակ փոխանցել Թուրքիայի նախագահ Էրդողանին, բայց Թուրքիայում տեղի ունեցած ընտրությունների պատճառով նա նամակը չի հանձնում հասցեատիրոջը։
![]() |
2018 թվականը շատ խորհրդանշական եղավ, որովհետև Հայաստանի առաջին հանրապետության անկախության 100 և Երևանի 2800-ամյակների հետ համընկավ։ Եկա, նաև խաղաղ հեղափոխություն իրականացնելու համար իմ շնորհավորական խոսքը փոխանցելու վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ | ![]() |
Արա Խաչադուրյան։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Marseille - Erevan: le nouveau défi d'Ara Khatchadourian». France 3 Provence-Alpes-Côte d'Azur (ֆրանսերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 11-ին.
- ↑ Պէյրութի մէջ հանդիպում` Էվերէսթը յաղթահարող Արա Խաչատուրեանի հետ
- ↑ «Աշխարհահռչակ Լեռնագնաց Արա Խաչատուրեան Պոլիս Այցելեց». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ օգոստոսի 22-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 11-ին.
- ↑ Արա Խաչատուրյան. աշխարհի տանիքին. Տեսանյութ