Հակոբ Տոնապետյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Տոնապետյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Քաղաքացիությունը |
![]() | ||
---|---|---|---|
Ծննդյան ամսաթիվ | հոկտեմբերի 28, 1981[1][2] (43 տարեկան) | ||
Ծննդավայր | Ալ-Կամիշլի, Ալ-Կամիշլիի շրջան, Ալ-Կամիշլիի գավառ, Ալ-Հասաքայի մարզ, Սիրիա | ||
Դիրք | հարձակվող | ||
| |||
| |||
| |||
| |||
|
Հակոբ Միսաքի Տոնապետյան (արաբ․՝ اكوب ميساك دونابيديان, հոկտեմբերի 28, 1981[1][2], Ալ-Կամիշլի, Ալ-Կամիշլիի շրջան, Ալ-Կամիշլիի գավառ, Ալ-Հասաքայի մարզ, Սիրիա), լիբանանահայ նախկին ֆուտբոլիստ, ով ներկայումս որպես մարզիչ աշխատում է Լիբանանի «Ատլետիկո» ակումբի ակադեմիայում[3]։
Ծնվել է Սիրիայում, լիբանանահայերի ընտանիքում[4]։ Վաղ հասակում ծնողների հետ վերադարձել է Լիբանան, դպրոցում սովորելուն զուգահեռ զբաղվել մարզական պարապմունքների։ Խաղալով լիբանանյան մի շարք թիմերում և աչքի ընկնելով որպես լավ ֆուտբոլիստ՝ երեք տարի հանդես է եկել նաև Լիբանանի ազգային հավաքականի կազմում։ Ընդ որում՝ մասնակցել է Արևմտյան Ասիայի ֆուտբոլի ֆեդերացիայի գավաթի 2000 թվականի խաղարկության, 2006 թվականի աշխարհի առաջնության որակավորման փուլի, ասիական գավաթի 2004 թվականի խաղարկության որակավորման փուլի մրցախաղերին[5][5]։
Ակումբային մակարդակում մեծ մասամբ խաղացել է«Նեջմե» թիմի կազմում (2006 թվականի դեկտեմբերի 5-ից), դարձել Լիբանանի բարձրագույն խմբի առաջնության չեմպիոն և սուպերգավաթակիր[6]։
Մարզական նվաճումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հոմենըթմենի կազմում
- Լիբանանի ֆուտբոլի երկրորդ խմբի առաջնության հաղթող - 2002–03
Նեջնեի կազմում
- Լիբանանի չեմպիոն - 2008–09 մրցաշրջան
- Լիբանանի սուպերգավաթակիր - 2009
Սալամ Զղարթա թիմի կազմում
- Լիբանանի գավաթակիր - 2013–14 մրցաշրջան
Անհատական
- Լիբանանի բարձրագույն խմբի առաջնության լավագույն երիտասարդ խաղացող - 1999–2000 թթ. մրցաշրջան[7]
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 FBref.com(բազմ․)
- ↑ 2,0 2,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ «Agop Donabidian at Athletico S.C.». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ սեպտեմբերի 20-ին. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 30-ին.
- ↑ «Lebanon's Armenian talent pool». www.fifa.com (անգլերեն). Վերցված է 2022 թ․ հունիսի 20-ին.
- ↑ 5,0 5,1 Վիճակագրություն FIFA-ի կայքում(անգլ.)
- ↑ «First Team List 2006/2007». Nejmeh SC. 2007 թ․ հունվարի 6. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հունվարի 6-ին. Վերցված է 2021 թ․ մայիսի 9-ին.
- ↑ «مهرجان كرة المنار». Shoot (328 ed.). 2000 թ․ ապրիլի 10. էջ 13.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]
|