Սուրբ Սարգիս եկեղեցի (Բուրջ Համուդ)
Սուրբ Սարգիս եկեղեցի | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | եկեղեցի |
Երկիր | Լիբանան |
Տեղագրություն | Բուրջ Համուդ |
Դավանանք | Հայ Առաքելական Եկեղեցի |
Թեմ | Լիբանանի թեմ |
Հիմնական ամսաթվերը | 1931 |
Ժառանգության կարգավիճակ | Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսություն |
Ճարտարապետական ոճ | հայկական ճարտարապետություն |
Հիմնադրված | 1931 |
Սուրբ Սարգիս եկեղեցի հայ առաքելական եկեղեցի Լիբանանի Բուրջ Համուդում։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1931 թվականի աշնանը Եղիշե եպիսկոպոս Կարոյանի նախաձեռնությամբ Նոր Սիսում սկսվել է փայտաշեն եկեղեցու կառուցման աշխատանքները։ 1932 թվականին եկեղեցու շինարարությունն ավարտվել և անվանվլ Սուրբ Սարգիս։ Այդ դժվար ժամանակներում եկեղեցին միաժամանակ վերածվել է դպրոցի, հիմքը դնելով «Լուսինյան» վարժարանին[1]։
1944 թվականին եկեղեցին ունեցել է իր առաջին կիրակնօրյա վարժարանը, որը ներառվել են մոտ 250 աշակերտ։ 1949 թվականին որոշվել է փայտաշեն եկեղեցին փոխարինել քարաշեն եկեղեցիով, և հոգևոր հովիվ Արժանապատիվ Տ. Ավետիս քահանա Լնջինյանի ու բարերարների ջանքերով աշխատանքը անմիջապես սկսվել են։ Եկեղեցու օծումն ու անվանակոչությունը տեղի է ունեցել 1950 թվականի փետրվարի 8-ին՝ շինարարական հանձնախմբի նախագահ և Կիլիկիո Կաթողիկոսական փոխանորդ Գերաշնորհ Տ. Խադ արքեպիսկոպոս Աջապահյանի հանդիսապետությամբ, որը մատուցել է նորակառույց եկեղեցու առաջին Սուրբ Պատարագը[1]։
1963 թվականին եկեղեցու փայտե խորանի փոխարեն տեղադրվել է մարմարե խորան՝ Անդրանիկ Աթայանի բարերարությամբ[1]։
Եկեղեցու հոգևոր հովիվներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Տ. Ավետիս քահանա Լաչինյան, 1931-1947
- Տ. Գրիգոր քահանա Սարգսյան, 1948
- Տ. Հովհաննես քահանա Պողոսյան, 1949-1969
- Տ. Գրիգոր Ա. քահանա Ֆարաջյան
- Տ. Յակոբ քահանա Պզտիկյան
- Տ. Ներսես քահանա Պասիլյան (ներկայիս հոգևոր հովիվ)
Թաղական խորհրդի անդամներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Սուրբ Սարգիս եկեղեցու նախկին թաղական խորհրդի անդամներն են եղել Մարտիկ Գարաողլանյանը (նախագահ), Հովհաննես Բեքերեջյանը, Ջորջ Քեոշկերյանը, Վրեժ Յակոբյանը, Քրիստափոր Քելեշյանը, Զոհրապ Թերզյանը, Կարո Պոսնոյանը, Զաքար Բեքերեջյանը և Պաղտիկ Լեփեջյանը։
2023 թվականի մարտի 12-ին տեղի է ունեցել թաղական խորհրդի ընտրություն։ Նորընտիր խորհրդի անդամներ են ընտրվել Ջորջ Քեոշկերյանը (նախագահ), Վազգեն Միսիրյանը, Զոհրապ Թերզյանը, Հովհաննես Պոսնոյանը, Փիեր Թյուֆենքճյանը, Վրեժ Յակոբյանը, Զաքար Բեքերեջյանը, Կարո Փելթեքյանը և Գոհար Պոզյանը[1]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 «Ս. Սարգիս Եկեղեցի (Նոր Սիս)». Armenian Prelacy of Lebanon (ամերիկյան անգլերեն). 2019-03-01. Վերցված է 2024-11-14-ին.