Վարդինե Օհանյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վարդինե Օհանյան
Լիբանանի երիտասարդության և սպորտի հարցերով նախարար
հունվարի 22, 2020 - օգոստոսի 10, 2020
 
Կրթություն՝ Հայկազյան համալսարան և Լիբանանի համալսարան[1]
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ
Ծննդյան օր հունվարի 1, 1984(1984-01-01)[1] (40 տարեկան) կամ 1980
Ծննդավայր Բուրջ Համուդ, Լեռնային Լիբանան, Լիբանան կամ Բուրջ Համուդ, Մաթնի շրջան, Լեռնային Լիբանան, Լիբանան[1]
Քաղաքացիություն  Լիբանան

Վարդինե Օհանյան (արաբ․՝ فارتي اوهانيان‎‎, հունվարի 1, 1984(1984-01-01)[1] կամ 1980, Բուրջ Համուդ, Լեռնային Լիբանան, Լիբանան և Բուրջ Համուդ, Մաթնի շրջան, Լեռնային Լիբանան, Լիբանան[1]), հայ քաղաքական և պետական գործիչ Լիբանանում, Լիբանանի երիտասարդության և սպորտի հարցերով նախարար (2020), «Զվարթնոց» հատուկ կարիքների կենտրոնի նախկին տնօրեն[2][3][4]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վարդինե Օհանյանը ծնվել է 1984 թվականի հունվարի 1-ին, Լեռնային Լիբանանի մարզի Բուրջ Համուդ քաղաքում[5] civilnet[4]։ Եղել է «Զվարթնոց» հատուկ կարիքների կենտրոնի տնօրենը[2][3][4]։ Հաճախել է «Ազգային Եղիշե Մանուկյան» քոլեջ, երկրորդական կրթությունն ստացել է «Ազգային Լևոն և Սոֆիա Հակոբյան» քոլեջում[4]։ Ավարտել է Լիբանանի համալսարանի սոցիոլոգիայի ֆակուլտետը։ Ունի մագիստրոսի աստիճան[4]։ Անդամակցել է ՀՄԸՄ-ին[4]։

2020 թվականի հունվարի 22-ին ՀՅԴ-ի կողմից առաջադրվել և Լիբանանի վարչապետ Հասսան Դիաբի կողմից նշանակվել է Լիբանանի երիտասարդության և սպորտի հարցերով նախարար[2][3][4]։

Ընտանիքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամուսինն է՝ ճարտարագետ Արա Գևորգյանը[5], ունի երկու զավակ[4]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]