Հասսան Դիաբ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Հասսան Դիաբ
Ծնվել էհունվարի 6, 1959(1959-01-06) (61 տարեկան)
ԾննդավայրԲեյրութ, Լիբանան
ՔաղաքացիությունFlag of Lebanon.svg Լիբանան
Կրոնսուննի իսլամ
ԿրթությունLeeds Beckett University?, University of Surrey? և University of Bath?
Մասնագիտությունճարտարագետ
ԱշխատավայրԲեյրութի ամերիկյան համալսարան
Զբաղեցրած պաշտոններQ79199745? և Լիբանանի վարչապետ

Հասսան Դիաբ (արաբ․՝ حسان دياب‎‎ հունվարի 6, 1959(1959-01-06), Բեյրութ, Լիբանան), լիբանանցի ինժեներ և գիտական, 2011-2014 թվականներին եղել է Լիբանանի կրթության նախարարը։ 2019 թվականի դեկտեմբերի 19-ին Լիբանանի խորհրդարանի կողմից ընտրվել է վարչապետ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դիաբը ծնվել է Բեյրութում՝ 1959 թվականին սովորել է Լիդսի քաղաքային համալսարանում, այնուհետև՝ Սուրեյի համալսարանում։ 1985 թվականին Բաթի համալսարանում ստացել է փիլիսոփայության դոկտորի կոչում՝ համակարգչային գիտությունների ոլորտում[1]։ Նույն թվականից համակարգչային ճարտարագիտություն է դասավանդել Բեյրութի ամերիկյան համալսարանում։ 2006 թվականին դարձել է այդ համալսարանի փոխնախագահը և տարածաշրջանային ծրագրերի արտաքին հարաբերությունների ղեկավարը։

2011 թվականին նշանակվել է Լիբանանի կրթության նախարար[2]։

2019 թվականին Լիբանանում սկսված զանգվածային բողոքի ցույցերի և հոկտեմբերի 29-ին վարչապետ Սաադ Հարիրիի հրաժարականից հետո Լիբանանի նախագահ Միշել Աունը խորհրդարանական խմբակցությունների հետ երկար խորհրդակցություններից հետո սուննի մտավորական Հասսան Դիաբին վստահեց երկրի վարչապետի պաշտոնը և դեկտեմբերի 19-ին խորհրդարանի պատգամավորների 69 ձայների շնորհիվ Դիաբն ընտրվեց երկրի վարչապետ[3]։ Դիաբի համախոհներից էին նաև շիա մահմեդականներին միավորող Հեզբոլլահ կուսակցության, «Ամալ» շարժման և Մարոնիական մարոնիտական «Ազատ հայրենասիրական շարժման» կողմնակիցները[4]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Chloe Cornish (2019-12-19)։ «Hassan Diab appointed Lebanon PM with Hizbollah backing» (անգլերեն)։ Financial Times։ Վերցված է 2019-12-22 
  2. «Who is Hassan Diab, Lebanon’s new PM?» (անգլերեն)։ Gulf News։ 2019-12-21։ Վերցված է 2019-12-22 
  3. LLC VIP Studio։ «69 Քուէ ստանալով Հասսան Տիապ Լիբանանի վարչապետ նշանակուեցաւ»։ arevelk.am (հայերեն)։ Վերցված է 2020-01-13 
  4. «Lebanon protests: University professor Hassan Diab nominated to be PM» (անգլերեն)։ BBC News։ 2019-12-19։ Վերցված է 2019-12-19 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]