Ազգային Եղիշե Մանուկյան քոլեջ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search


Ազգային Եղիշե Մանուկյան քոլեջ
Yeghishe Manoukian Logo.jpg
Last Day of YMC Seniors of 2016.jpg
Տեսակքոլեջ
ԿարգախոսՀավատք, Կամք, Նվիրում
Հիմնադրված է1963
ՏնօրենԶոհրապ Ղազարյան
Աշակերտներ2002-ին՝ 566, 2014-2015-ին՝ 600
ԵրկիրFlag of Lebanon.svg Լիբանան
ՏեղագրությունDbayeh?
Կայքymc.me

Ազգային Եղիշե Մանուկյան քոլեջ, երկսեռ 12-ամյա երկրորդական ուսումնական հաստատություն։ Վայելում է Լիբանանահայոց առաքելական առաջնորդարանի հովանավորությունը։ Համարվում է 1963 թվականին Անթիլիասի կաթողիկոսարանի շրջափակում հիմնադրված Մարտիկյան մանկապարտեզ-նախակրթարանի շարունակությունը։ Վերջինս 1981 թվականից աստիճանաբար վերածվել է միջնակարգ վարժարանի։ 1984 թվականին փոխադրվել է Բեյրութից հյուսիս գտնվող Դբայյա արվարձանը և դպրոցի նոր բարերար Վաչե Մանուկյանի հոր անունով վերանվանվել՝ Ազգային Եղիշե Մանուկյան երկրորդական վարժարան, 1985—1986 թվականներին վերածվել է լիարժեք երկրորդական վարժարանի։ 2002 թվականին ուներ 566 աշակերտ։ Գործում է նաև մանկապարտեզի բաժին, որը 1993 թվականին նորոգվելուց հետո կոչվում է բարերարի մոր՝ Սիրան Մանուկյանի անունով։ Վարժարանի տնօրենն է Մանուշակ Պոյաճյանը (1985 թվականից)։ Լիբանանում ներկայումս գործող դպրեվանքեր ունեն Կիլիկիո կաթողիկոսությունը, Մխիթարյան հայրերն ու Զմմառյան միաբանությունը։

Պատմական ակնարկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դպրոցը սկսել է գործել որպես Մարտիկյան մանկապարտեզ-նախակրթարանի շարունակություն, ունենալով վաթսուն աշակերտ։

Սահակ Ա. Խապայան Կաթողիկոսի օրոք, 1930-ական թվականներին, Անթիլիասի Կիլիկիո Կաթողիկոսարանին կից, շրջակայքի հայության երեխաների համար բացված, փոքր դպրոց է՝ Մեսրոպյան Վարժարաբ անունով։

Այդ տարիներին, վարժարանի աշակերտության թիվը զգալի աճ է ունենում եւ Մայրավանքի տարածքից ներս գտնվող դպրոցի շենքը՝ իր դասարաններով և խաղատեղիով բավարար չէր։

  • 1984 -1985 թվականներին, Գարեգին Բ. Կաթողիկոսի հրամանով, դժվար կացությունից Մարտիկյան Վարժարանը դուրս է գալիս։ Վաչե Մանուկյանի իշխանական նվիրվածությամբ գնված և Կիլիկիո Կաթողիկոսոթյան տրամադրության տակ գտնվող Տպպայի հողերը (10,000 քառ. մետր) և տարածքում գտնվող դպրոցական շենքերը տրամադրվում են Լիբանանի ազգային իշխանությայնը, այնտեղ տեղաոխելու համար Մարտիկյան Ազգային Վարժարանը։ Այս ամենից հետո, վարժարանը անվանվում է բարերար Վաչե Մանուկյանի հոր անունով, և 1985-1986 թվականներին այն անվանվում է Եղիշե Մանուկյանի երկրորդական վարժարան։
  • 1993 հոկտեմբերին, արդիական մանկապարտեզի պաշտոնապես բացումը կատարվում է, որը կառուցվում է Վաչե Մանուկյանի օգնությամբ, որն էլ կոչվում է Ազգային Սիրան Մանուկյան Մանկապարտեզ։
  • 1985-1986 թվականներին, տնօրենի պաշտոնը տրամադրվում է Տոքթ. Բաբգեն Փափազյանին, և հաջորդ տարվան վարժարանը դառնում է քոլեջ։
  • 1990 փետրվարից սկսած, Բաբկեն Փափազյանի մահից հետե, Օրդ. Մանուշակ Բոյաջյանը շարունակում է դպրոցի տնօրենի պաշտոնը, մինչև իր մահը՝ 2005 թվականի մարտ:

2005 թվականի սեպտեմբերին, դպրոցի տնօրեն է նշանակվում Սեդա Բոյաջյանը։ Իր պաշտոնավարության շրջանում, Րաֆֆի Մանուկյանի նվիրաբերությամբ հնարավոր է դառնում ներկել քոլեջի ամբողջ կառույցը։ Հիմնովին փոփոխվում է դպրոցի ուսուցչական կազմը, և վերանորոգվում է քոլեջի բակը։

  • 2011 թվականի սեպտեմբերին, Զոհրապ Ղազարյանը նշանակվում է տնօրեն։
  • 2011-2012 թվականներին, սկսվում է բոլոր դասասենյակների վերանորոգման աշխատանքները։ Նախարթակրանի և միջնակարգի դասասենյակներում, դրվում են՝ «Interactive Board»-եր, մանկապարտեսի դասասենյակները ներկվում են, վերանորոգվում է նաև կահույքը։ Դպրոցի բակում կառուցվում և խոտով է ծածկվում ֆուտբոլի դաշտը։ Վերանորոգվում է բասկետի դաշտը։
  • 2012 թվականի ամռանը, սկսվում է «Ուրախ ամառ 1» դպրոցական ծրագիրը, որին հաջորդում են «Ուրախ Ամառ 2»ը և 3ը:
  • 2014 թվականի դեկտեմբորին, բացվում է քոլեջի «Ժան Ապաջյան» արդիական գրադարանը։
  • 2014-2015 թվականներին, քոլեջը ունի 600 աշակերտ, 57 ուսուցիչ եւ 17 պաշտոնյա։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]