Սուրբ Հովհաննու Կարապետ եկեղեցի (Բեյրութ)
Սուրբ Հովհաննու Կարապետ եկեղեցի | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | եկեղեցի |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Բեյրութ |
Դավանանք | Հայ Առաքելական Եկեղեցի |
Թեմ | Լիբանանի թեմ |
Հիմնական ամսաթվերը | 1935 |
Ժառանգության կարգավիճակ | Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսություն |
Ճարտարապետական ոճ | հայկական ճարտարապետություն |
Հիմնադրված | 1935 |
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրբ Հովհաննու Կարապետ եկեղեցի (այլ կիրառումներ)
Սուրբ Հովհաննու Կարապետ եկեղեցի, Բեյրութ քաղաքում գտնվող կրոնական կառույց։ Պատկանում է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության Լիբանանի թեմին։ Կազմակերպում է Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում բնակվող առաքելական հայության մի մասի հոգևոր կյանքը, հանդիսանում է լիբանանահայ համայնքի կարևոր հոգևոր կենտրոններից մեկը[1]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սուրբ Հովհաննու Կարապետ եկեղեցու շինարարությունն ավարտվել է 1935 թվականին։ Շինարարական աշխատանքների ծախսերը հոգացել են Գասպար Իփեկյանը և բազմաթիվ բարերարներ։ 1937 թվականի մայիսի 31-ին Լիբանանի թեմի առաջնորդ Տ. Եղիշե արքեպիսկոպոս Կարոյանի ձեռամբ տեղի է ունեցել եկեղեցու օծումը[2]։
Եկեղեցու հոգևոր հովիվներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Տեր Հուսիկ քահանա Այանյան, 1935-1951
- Տեր Խորեն քահանա Աճեմյան, 1936-1951
- Տեր Գևորգ քահանա Տեր Հարությունյան, 1951-1952
- Տեր Վահան քահանա Ղազարյան, 1952-1979
- Տեր Խաչիկ քահանա Միսիրյան, 1979-1985
- Տեր Վահան քահանա Պալգևորգյան, 1986-1991
- Տեր Վարդան քահանա Պուտուրյան, 1991-2006
- Տեր Հովհաննես քահանա Պոյաճյան, 2006-2012
- Տեր Վարդան քահանա Մարտիրոսյան, 2013-ից[2]
Սուրբ Հովհաննու Կարապետ եկեղեցու նախկին թաղական խորհրդի անդամներն են եղել՝ Վազգեն Քեչեջյանը (նախագահ), Ռոզեթ Կարպուշյանը, Արշակուհի Տեր Խաչատուրյանը, Սոսի Աշըքյանը, Գրիգոր Մխճյանը, Քրիստ Աճեմյանը և Իշխան Շահինյանը։
2023 թվականի մարտի 12-ին տեղի է ունեցել թաղական խորհրդի ընտրություն։ Նորընտիր խորհրդի անդամներն են՝ Համբիկ Միսաքյանը (նախագահ), Սարգիս Ինջեյանը, Քրիստ Աճեմյանը, Րաֆֆի Ինջեյանը և Յակոբ Տլըպյանը[2]։
Ներկայիս թաղական խորհրդի անդամներն են՝ Քրիստ Աճեմյանը (նախագահ), Սարգիս Ինջեյանը, Րաֆֆի Ինջեյանը և Յակոբ Տլըպյանը[2]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Լիբանանի թեմ. «Ս. Յակոբ Եկեղեցի (Էշրէֆիէ)». www.armprelacylb.org. Առաջնորդարան հայոց Լիբանանի.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 «Ս. Յովհաննու Կարապետ եկեղեցի (Հայաշէն)». Armenian Prelacy of Lebanon (ամերիկյան անգլերեն). 2019-03-01. Վերցված է 2024-11-14-ին.