Նարեկ Բերբերյան
Նարեկ վարդապետ Բերբերյան | |
---|---|
Ծնվել է | 1967, հոկտեմբերի 28 |
Ծննդավայր | Բեյրութ, Լիբանան |
Քաղաքացիություն | ![]() |
Ազգություն | հայ |
Կրոն | ![]() |
Աշխատանք | Հոգևորկան, վարդապետ |
Նարեկ վարդապետ Բերբերյան (ավազանի անունը՝ Վազգեն) (1967, հոկտեմբերի 28, Բեյրութ, Լիբանան), Բրազիլիայի հայոց թեմի առաջնորդ (2014 թվականից)։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1981 թվականին ավարտել է Բեյրութի «Վահան Թեքեյան» վարժարանը։ 1981-1987 թթ. սովորել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանում` պաշտպանելով ավարտաճառը «Սուրբ Գրիգոր Տաթևացու «Լուծմունք Յոբայ»» թեմայով։ 1986 թվականին ձեռամբ Մայր Աթոռի լուսարարապետ Տեր Հուսիկ արքեպիսկոպոս Սանթուրյանի ձեռնադրվել է սարկավագ։ 1988-1991 թթ. սովորել է Նյու Յորքի «Սուրբ Վլադիմիր» Ուղղափառ աստվածաբանական ճեմարանում՝ ստանալով աստվածաբանության մագիստրոսի աստիճան, և Նյու Յորքի «Սուրբ Ներսես» ընծայարանում։ Միաժամանակ դաշնամուրի դասընթացների է հետևել Նյու Յորքի Կոնկորդիայի քոլեջում։ 1991-1992 թթ. ծառայել է իբրև Նյու Յորքի Սուրբ Վարդան տաճարի լուսարարապետ՝ միաժամանակ աստվածաշնչագիտական դասընթացների հետևելով Նյու Յորքի Ընդհանուր աստվածաբանական ճեմարանում՝ ստանալով Խորհրդական Աստվածաբանության մագիստրոսի երկրորդ կոչումը։ 1992 թվականի հուլիսի 26-ին ձեռամբ ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի առաջնորդ Տեր Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանի ձեռնադրվել է կուսակրոն քահանա, 1992-1993 թթ.՝ Հյուսթնի Սուրբ Գևորգ եկեղեցու հովվի օգնական, 1994 թվականին՝ Ռիչմոնդի Սուրբ Հակոբ եկեղեցու հոգևոր հովիվ։ 1994 թվականին ստացել է Մասնավոր Վարդապետության աստիճան ձեռամբ ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի առաջնորդ Տեր Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանի։ Վիրջինիայում ծառայելու ընթացքում Միացյալ աստվածաբանական ճեմարանում շարունակել է կրթությունը և ստացել Հովվական ծառայության դոկտորի աստիճան։ 2000-2002 թթ. եղել է Հարթֆորդի Սուրբ Գևորգ եկեղեցու հոգևոր հովիվ, 2003-2013 թթ.՝ Բոքա Ռեյթոնի Սուրբ Դավիթ եկեղեցու հոգևոր հովիվ։ 2013 թվականին Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից նշանակվել է Բրազիլիայի հայոց թեմի առաջնորդական փոխանորդ, առաջնորդ՝ 2014 թվականից[1]։