Արտեմ Փաթափության
Արտեմ Փաթափության | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հոկտեմբերի 2, 1967[1] (55 տարեկան) Բեյրութ, Լիբանան |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | մոլեկուլային կենսաբան և նյարդակենսաբան |
Հաստատություն(ներ) | Սկրիպսի ինստիտուտ[2] |
Գործունեության ոլորտ | մոլեկուլային կենսաբանություն և ֆիզիոլոգիա |
Անդամակցություն | ԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիա[3], Գիտության զարգացման աջակցության ամերիկյան ասոցացիա[3] և Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա |
Ալմա մատեր | Բեյրութի ամերիկյան համալսարան, Լոս Անջելեսի կալիֆոռնյան համալսարան[3], Կալիֆոռնիայի տեխնոլոգիական ինստիտուտ[3] և Հովակիմյան-Մանուկյան վարժարան |
Գիտական աստիճան | փիլիսոփայության դոկտոր |
Տիրապետում է լեզուներին | անգլերեն և հայերեն |
Պարգևներ | |
Կայք | patapoutianlab.org |
![]() |
Արտեմ Փաթափության (հոկտեմբերի 2, 1967[1], Բեյրութ, Լիբանան), լիբանանահայ մոլեկուլային կենսաբան, նյարդաբան։ 2021 թվականին բժշկության ոլորտում արժանացել է Նոբելյան մրցանակի[7]։ ՀՀ ԳԱԱ պատվավոր անդամ[8]։
Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Արտեմ Փաթափությանը ծնվել է 1967 թվականին, Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում[9]։ Հայազգի գրող, թարգմանիչ, խմբագիր, թատերագիր, վիպագիր Սարգիս Վահագնի որդին է[10]։ Արտեմի մայրը՝ Հայկուհի Աճեմյանը, Լիբանանում եղել է հայկական դպրոցի տնօրեն, ԱՄՆ տեղափոխվելուց հետո հայկական դպրոցում աշխատել է ուսուցչուհի։ Արտեմի եղբայրը՝ Արան, համակարգչային գիտությունների դոկտոր է, գիտնական, հանդիսանում է բազմաթիվ գյուտերի հեղինակ, քույրը՝ Հուրին անգլերենի և գրականության մասնագետ է, Լիբանանի Ազգային Եղիշե Մանուկյան քոլեջում աշխատել է որպես ուսուցչուհի[11]։
Արտեմ Փաթափությանը սովորել է Լիբանանի Հովակիմյան-Մանուկյան վարժարանում, որից հետո ուսումը շարունակել է Բեյրութի ամերիկյան համալսարանում։ 1986 թվականին մեկնել է ԱՄՆ։ 1990 թվականին Կալիֆոռնիայի համալսարանում ստացել է բջիջների և զարգացման կենսաբանության բնագավառի բակալավրի աստիճան, 1996 թվականին կենսաբանության բնագավառում պաշտպանել է թեկնածուական թեզ Կալիֆորնիայի տեխնոլոգիական ինստիտուտում։ Սան Ֆրանցիսկոյի Կալիֆոռնիայի համալսարանում աշխատել է Լուի Ֆ. Ռեյխարդտի հետ։ 2000 թվականին դարձել է Scripps հետազոտական ինստիտուտի դասախոս։ 2000-2014 թվականներին մեկ այլ հետազոտական պաշտոն է ստացել «Նովարտիս» հետազոտական հիմնադրամում։ 2014 թվականից որպես հետազոտող հանդես է գալիս Հովարդ Հյուզի բժշկական ինստիտուտում[12]
2022 թվականի հունիսի 14-ին ընտրվել է ՀՀ ԳԱԱ պատվավոր անդամ[8]։
Հրապարակումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- LRRC8 պրոտեինները ձևավորում են ծավալով կարգավորվող անիոնային ալիքներ, որոնք զգում են իոնային ուժը[13],
- Piezo2 is the major transducer of mechanical forces for touch sensation in mice.[14],
- Qiu Zhaozhu, Dubin Adrienne E., Mathur Jayanti, Tu Buu, Reddy Kritika, Miraglia Loren J., Reinhardt Jürgen, Orth Anthony P., Patapoutian Ardem (2014)։ «SWELL1, a Plasma Membrane Protein, Is an Essential Component of Volume-Regulated Anion Channel»։ Cell (Elsevier BV) 157 (2): 447–458։ ISSN 0092-8674։ doi:10.1016/j.cell.2014.03.024,
- Woo Seung-Hyun, Ranade Sanjeev, Weyer Andy D., Dubin Adrienne E., Baba Yoshichika, Qiu Zhaozhu, Petrus Matt, Miyamoto Takashi, Reddy Kritika, Lumpkin Ellen A., Stucky Cheryl L., Patapoutian Ardem (6 April 2014)։ «Piezo2 is required for Merkel-cell mechanotransduction»։ Nature (Springer Science and Business Media LLC) 509 (7502): 622–626։ ISSN 0028-0836։ doi:10.1038/nature13251,
- Coste Bertrand, Xiao Bailong, Santos Jose S., Syeda Ruhma, Grandl Jörg, Spencer Kathryn S., Kim Sung Eun, Schmidt Manuela, Mathur Jayanti, Dubin Adrienne E., Montal Mauricio, Patapoutian Ardem (19 February 2012)։ «Piezo proteins are pore-forming subunits of mechanically activated channels»։ Nature (Springer Science and Business Media LLC) 483 (7388): 176–181։ ISSN 0028-0836։ doi:10.1038/nature10812
- Kim Sung Eun, Coste Bertrand, Chadha Abhishek, Cook Boaz, Patapoutian Ardem (19 February 2012)։ «The role of Drosophila Piezo in mechanical nociception»։ Nature (Springer Science and Business Media LLC) 483 (7388): 209–212։ ISSN 0028-0836։ doi:10.1038/nature10801,
- Coste B., Mathur J., Schmidt M., Earley T. J., Ranade S., Petrus M. J., Dubin A. E., Patapoutian A. (2 September 2010)։ «Piezo1 and Piezo2 Are Essential Components of Distinct Mechanically Activated Cation Channels»։ Science (American Association for the Advancement of Science (AAAS)) 330 (6000): 55–60։ ISSN 0036-8075։ doi:10.1126/science.1193270:
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 https://twitter.com/ardemp/status/914799909982715910?s=20
- ↑ https://www.scripps.edu/faculty/patapoutian/
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 https://www.premiosfronterasdelconocimiento.es/galardonados/ardem-patapoutian/
- ↑ https://www.agenciasinc.es/Noticias/Premio-Fundacion-BBVA-para-dos-cientificos-que-identificaron-nuestros-receptores-de-temperatura-y-presion
- ↑ Nobelprize.org — Nobel Foundation.
- ↑ https://web.archive.org/web/20220321015113/https://www.aaas.org/news/2016-aaas-fellows-honored-advancing-science-serve-society
- ↑ «David Julius, Ardem Patapoutian win 2021 Nobel Prize in Medicine for discoveries of receptors for temperature and touch»։ India Today (անգլերեն)։ Վերցված է 2021-10-04
- ↑ 8,0 8,1 Նոբելյան մրցանակի դափնեկիր Արտեմ Փաթափությանն ընտրվել է ՀՀ ԳԱԱ պատվավոր անդամ
- ↑ «Нобелевскую премию по физиологии и медицине вручили за исследование рецепторов температуры и осязания»
- ↑ «Նոբելյան մրցանակակիրը հայտնի հայ գրողի որդի է | Aliq Media Armenia»։ Aliq Media Armenia |։ 2021-10-04։ Վերցված է 2021-10-04
- ↑ ««Եղբորս ասում էի՝ մի օր Նոբելյան ես ստանալու» | Aliq Media Armenia»։ Aliq Media Armenia |։ 2021-10-05։ Վերցված է 2021-10-09
- ↑ «Ardem Patapoutian»։ www.kavliprize.org։ March 12, 2021
- ↑ Syeda Ruhma, Qiu Zhaozhu, Dubin Adrienne E., Murthy Swetha E., Florendo Maria N., Mason Daniel E., Mathur Jayanti, Cahalan Stuart M., Peters Eric C., Montal Mauricio, Patapoutian Ardem (2016-01-28)։ «LRRC8 Proteins Form Volume-Regulated Anion Channels that Sense Ionic Strength»։ Cell 164 (3): 499–511։ ISSN 1097-4172։ PMC 4733249։ PMID 26824658։ doi:10.1016/j.cell.2015.12.031
- ↑ Ranade Sanjeev S., Woo Seung-Hyun, Dubin Adrienne E., Moshourab Rabih A., Wetzel Christiane, Petrus Matt, Mathur Jayanti, Bégay Valérie, Coste Bertrand, Mainquist James, Wilson A. J. (December 2014)։ «Piezo2 is the major transducer of mechanical forces for touch sensation in mice»։ Nature (անգլերեն) 516 (7529): 121–125։ ISSN 1476-4687։ doi:10.1038/nature13980
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ardem Patapoutian, PhD at Scripps Research (scripps.edu)
- The Patapoutian Lab (patapoutianlab.org)
- CV Patapoutian
- Ardem Patapoutian, PhD at Howard Hughes Medical Institute (hhmi.org)
- Ardem Patapoutian in Academic Tree (neurotree.org)
|
- Հոկտեմբերի 2 ծնունդներ
- 1967 ծնունդներ
- Ապրող անձինք
- Բեյրութ քաղաքում ծնվածներ
- Բեյրութի ամերիկյան համալսարանի շրջանավարտներ
- Բժշկության կամ ֆիզիոլոգիայի բնագավառում Նոբելյան մրցանակի դափնեկիրներ
- Գիտնականներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- Լիբանանից ԱՄՆ արտագաղթածներ
- Հայ կենսաբաններ
- Լիբանանցիներ հայկական սերմամբ