Դեյվիդ Ջուլիուս
Դեյվիդ Ջուլիուս անգլ.՝ David Jay Julius | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 4, 1955 (68 տարեկան) |
Ծննդավայր | Brighton Beach, Բրուքլին, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[1] |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կրթություն | Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտ, Կալիֆոռնիայի համալսարան, Բերքլի և Աբրահամ Լինքոլնի անվան միջնակարգ դպրոց |
Գիտական աստիճան | փիլիսոփայության դոկտոր |
Մասնագիտություն | համալսարանի դասախոս, ֆիզիոլոգ և կենսաքիմիկոս |
Աշխատավայր | Կալիֆորնիայի համալսարան, Սան Ֆրանցիսկո, UCSF Medical Center?[2] և Կոլումբիայի համալսարան[3] |
Ամուսին | Holly Ingraham?[1] |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | ԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիա, Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա և Հունգարիայի գիտությունների ակադեմիա |
David Julius Վիքիպահեստում |
Դեյվիդ Ջեյ Ջուլիուս (նոյեմբերի 4, 1955, Brighton Beach, Բրուքլին, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[1]), ամերիկացի ֆիզիոլոգ և Նոբելյան մրցանակի դափնեկիր։ Նա հայտնի է, ցավի և ջերմության զգացողության մոլեկուլային մեխանիզմների վրա իր աշխատանքով, ներառյալ կապսաիցինը, մենթոլը և ջերմաստիճանը հայտնաբերող TRPV1 և TRPM8 ընկալիչների բնութագրումը։ Նա Սան Ֆրանցիսկոյի Կալիֆոռնիայի համալսարանի պրոֆեսոր է։
Ջուլիուսը շահել է 2010 թվականի Շաուի մրցանակը կյանքի գիտության և բժշկության ոլորտում և 2020 թվականի բեկումնային մրցանակը կենսաբանական գիտությունների ոլորտում[10][11]։ Արտեմ Փաթափությանի հետ համատեղ արժանացել է ֆիզիոլոգիայի կամ բժշկության 2021 թվականի Նոբելյան մրցանակին[12]։
Վաղ տարիք և կրթություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ջուլիուսը ծնվել է աշքենազի հրեական ընտանիքում (Ռուսաստանից) Բրայթոն Բիչում, Բրուքլին, Նյու Յորք[13], որտեղ նա յաճախել է Աբրահամ Լինքոլնի ավագ դպրոց[14]։ Բակալավրի աստիճանը նա ստացել է Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտում, 1977 թվականին, իսկ դոկտորի կոչումը՝ Կալիֆորնիայի համալսարանում, Բերքլիում 1984 թվականին Ջերեմի Թորների և Ռենդի Շեքմանի համատեղ ղեկավարությամբ[15]։ 1989 թվականին նա ավարտեց իր հետդոկտորական ուսումնասիրությունը՝ Ռիչարդ Ակսելի հետ, Կոլումբիայի համալսարանում, որտեղ նա կլոնավորեց և բնութագրեց սերոտոնինի 1c ընկալիչը[16]։
Բերկլիում և Կոլումբիայում գտնվելու ժամանակ Ջուլիուսը սկսեց հետաքրքրվել, թե ինչպես են գործում պսիլոցիբինի սնկերը և լիզերգիկ թթու դիէթիլամիդը, ինչը նրան ուղղորդեց ավելի լայն ուսումնասիրել բնական երևույթների և մարդկային ընկալիչների փոխազդեցությունը[14]։
Հետազոտական կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Նա իր կարիերան սկսել է 1989 թվականին Սան Ֆրանցիսկոյում, որպես Կալիֆոռնիայի համալսարանի դասախոս[17][18]։ 1997 թվականին Ջուլիուսի լաբորատորիան կլոնավորեց և բնութագրեց TRPV1-ը՝ ռեցեպտոր, որը հայտնաբերում է կապսաիցինը՝ չիլի պղպեղի քիմիական նյութը, որը այն դարձնում է «կծու»[19]։ Նրանք գտան նաև, որ TRPV1-ը հայտնաբերում է վնասակար ջերմությունը (թերմոցեպտիա)[19][20]։ TRPV1-ը TRP կառուցվածքայնորեն կապված կատիոն կանալների մեծ ընտանիքի մասն է։ Կենդանիները, որոնք չունեն TRPV1 կորցնում են զգայունությունը վնասակար ջերմության և կապսաիցինի նկատմամբ[21]։
Ջուլիուսի լաբորատորիան նաև կլոնավորել և բնութագրել է TRPM8 (CMR1) և TRPA1-ն, երկուսն էլ TRP գերընտանիքից։ Նրանք ցույց տվեցին, որ TRPM8-ը հայտնաբերում է մենթոլը և սառը ջերմաստիճանները[22][23], իսկ TRPA1-ը՝ մանանեխի յուղը (ալիլ իզոթիոցիանատ)[24], Այս դիտարկումները ենթադրեցին, որ TRP կանալները հայտնաբերում են մի շարք ջերմաստիճաններ և քիմիական նյութեր։ Դեյվիդ Ջուլիուսի լաբորատորիան նաև ներդրում է ունեցել ցավազրկման ուսումնասիրության մեջ՝ հայտնաբերելով տոքսիններ, որոնք կարգավորում են այդ կամալները[25]։
2007–2020 թվականներին Ջուլիուսը «Annual Review of Physiology» գրախոսվող ամսագրի խմբագիր է եղել[26][27]։
Մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]2000 թվականին Ջուլիուսը պարգևատրվել է Perl-UNC Neuroscience Prize-ի առաջին մրցանակով՝ կապսաիցինի ռեցեպտորի կլոնավորման վրա կատարած աշխատանքի համար։ 2010 թվականին նա արժանացել է Շոուի մրցանակին՝ ցավազրկման տարբեր ասպեկտներում առկա իոնային կանալների բացահայտման համար։ 2014 թվականին նա, Johnson & Johnson-ի կողմից, արժանաբել է Dr. Պոլ Յանսսենի մրցանակին՝ ցավի և թերմոսենսացիայի մոլեկուլային հիմքը հայտնաբերելու համար իրականացված կենսաբժշկական հետազոտությունների համար։ 2017 թվականին նա շահել է Gairdner Foundation միջազգային մրցանակը[28] և HFSP Nakasone մրցանակը[29]։ Նա նաև արժանացել է Աստուրիասի արքայազնի 2010-ի՝ տեխնիկական և գիտական հետազոտությունների համար մրցանակին, 2020-ի կենսաբանական գիտությունների ոլորտում բեկումնային մրցանակին[30], 2020-ի Kavli մրցանակին նյարդաբանության ոլորտում (Արտեմ Փաթափությանի հետ միասին)[31] և 2020 BBVA հիմնադրամներ։ Գիտելիքի մրցանակին[32]։
2021 թվականին նա Արտեմ Փաթափությանի հետ արժանացել է ֆիզիոլոգիայի կամ բժշկության Նոբելյան մրցանակի՝ ջերմության և հպման ռեցեպտորների հայտնաբերման համար[33]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 Jewish Virtual Library — 1998.
- ↑ Montenegro A. ORCID Public Data File 2023 — 2023. — doi:10.23640/07243.24204912.V1
- ↑ Montenegro A. ORCID Public Data File 2023 — 2023. — doi:10.23640/07243.24204912.V1
- ↑ http://www.fpa.es/es/premios-princesa-de-asturias/premiados/2010-david-julius-baruch-minke-y-linda-watkins.html?especifica=0
- ↑ https://www.pauljanssenaward.com/winners
- ↑ Nobelprize.org — Nobel Foundation.
- ↑ https://www.brandeis.edu/rosenstiel/rosenstiel-award/past.html
- ↑ https://clarivate.com/citation-laureates
- ↑ https://www.u-bordeaux.fr/universite/honoris-causa/david-julius-university-california
- ↑ «Julius Named to Receive the Shaw Prize». ucsf.edu. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ ապրիլի 29-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 5-ին.
- ↑ «David Julius, PhD 49th Faculty Research Lecture Award». senate.ucsf.edu. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ օգոստոսի 1-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 5-ին.
- ↑ «The Nobel Prize in Physiology or Medicine 2021». NobelPrize.org. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 4-ին. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 4-ին.
- ↑ Hanau, Shira (2021 թ․ հոկտեմբերի 4). «Scientist David Julius, whose grandparents fled antisemitism in Czarist Russia, wins Nobel Prize in medicine». Jewish Telegraphic Agency. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 4-ին.
- ↑ 14,0 14,1 Mueller, Benjamin; Santora, Marc; Engelbrecht, Cora (2021 թ․ հոկտեմբերի 4). «Nobel Prize Awarded for Research About Temperature and Touch». New York Times. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 5-ին.
- ↑ Julius, David Jay (1984). Protein Processing and Secretion in Yeast: Biosynthesis of Alpha-Factor Mating Pheromone (Ph.D. thesis). University of California, Berkeley. OCLC 21756165. ProQuest 303332941.
- ↑ Julius, D.; MacDermott, A. B.; Axel, R.; Jessell, T. M. (1988 թ․ հուլիսի 29). «Molecular characterization of a functional cDNA encoding the serotonin 1c receptor». Science. 241 (4865): 558–564. Bibcode:1988Sci...241..558J. doi:10.1126/science.3399891. ISSN 0036-8075. PMID 3399891.
- ↑ «David Julius '77 shares the Nobel Prize in physiology or medicine». MIT News | Massachusetts Institute of Technology (անգլերեն). Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 7-ին.
- ↑ «The Nobel Prize in Physiology or Medicine 2021». NobelPrize.org (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 7-ին.
- ↑ 19,0 19,1 Caterina, M. J.; Schumacher, M. A.; Tominaga, M.; Rosen, T. A.; Levine, J. D.; Julius, D. (1997 թ․ հոկտեմբերի 23). «The capsaicin receptor: a heat-activated ion channel in the pain pathway». Nature. 389 (6653): 816–824. Bibcode:1997Natur.389..816C. doi:10.1038/39807. ISSN 0028-0836. PMID 9349813. S2CID 7970319.
- ↑ Tominaga, M.; Caterina, M. J.; Malmberg, A. B.; Rosen, T. A.; Gilbert, H.; Skinner, K.; Raumann, B. E.; Basbaum, A. I.; Julius, D. (1998 թ․ սեպտեմբեր). «The cloned capsaicin receptor integrates multiple pain-producing stimuli». Neuron. 21 (3): 531–543. doi:10.1016/S0896-6273(00)80564-4. ISSN 0896-6273. PMID 9768840. S2CID 2054891.
- ↑ Caterina, M. J.; Leffler, A.; Malmberg, A. B.; Martin, W. J.; Trafton, J.; Petersen-Zeitz, K. R.; Koltzenburg, M.; Basbaum, A. I.; Julius, D. (2000 թ․ ապրիլի 14). «Impaired nociception and pain sensation in mice lacking the capsaicin receptor». Science. 288 (5464): 306–313. Bibcode:2000Sci...288..306C. doi:10.1126/science.288.5464.306. ISSN 0036-8075. PMID 10764638.
- ↑ McKemy, David D.; Neuhausser, Werner M.; Julius, David (2002 թ․ մարտի 7). «Identification of a cold receptor reveals a general role for TRP channels in thermosensation». Nature. 416 (6876): 52–58. Bibcode:2002Natur.416...52M. doi:10.1038/nature719. ISSN 0028-0836. PMID 11882888. S2CID 4340358.
- ↑ Bautista, Diana M.; Siemens, Jan; Glazer, Joshua M.; Tsuruda, Pamela R.; Basbaum, Allan I.; Stucky, Cheryl L.; Jordt, Sven-Eric; Julius, David (2007 թ․ հուլիսի 12). «The menthol receptor TRPM8 is the principal detector of environmental cold». Nature. 448 (7150): 204–208. Bibcode:2007Natur.448..204B. doi:10.1038/nature05910. ISSN 1476-4687. PMID 17538622. S2CID 4427901.
- ↑ Jordt, Sven-Eric; Bautista, Diana M.; Chuang, Huai-Hu; McKemy, David D.; Zygmunt, Peter M.; Högestätt, Edward D.; Meng, Ian D.; Julius, David (2004 թ․ հունվարի 15). «Mustard oils and cannabinoids excite sensory nerve fibres through the TRP channel ANKTM1». Nature. 427 (6971): 260–265. Bibcode:2004Natur.427..260J. doi:10.1038/nature02282. ISSN 1476-4687. PMID 14712238. S2CID 4354737.
- ↑ Bohlen, Christopher J.; Chesler, Alexander T.; Sharif-Naeini, Reza; Medzihradszky, Katalin F.; Zhou, Sharleen; King, David; Sánchez, Elda E.; Burlingame, Alma L.; Basbaum, Allan I. (2011 թ․ նոյեմբերի 16). «A heteromeric Texas coral snake toxin targets acid-sensing ion channels to produce pain». Nature. 479 (7373): 410–414. Bibcode:2011Natur.479..410B. doi:10.1038/nature10607. ISSN 1476-4687. PMC 3226747. PMID 22094702.
- ↑ Julius, David (2007). «David Julius for the ARP Editorial Committee». Annual Review of Physiology. 69. doi:10.1146/annurev.ph.69.013107.100001.
- ↑ «Editor of the Annual Review of Physiology - Volume 82, 2020». Annual Reviews. Վերցված է 2021 թ․ հուլիսի 26-ին.
- ↑ «David Julius – Gairdner Foundation». Gairdner Foundation (ամերիկյան անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 22-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 1-ին.
- ↑ «The 2017 HFSP Nakasone Award goes to David Julius | Human Frontier Science Program». www.hfsp.org (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ նոյեմբերի 9-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 9-ին.
- ↑ «Breakthrough Prize – Winners Of The 2020 Breakthrough Prize In Life Sciences, Fundamental Physics And Mathematics Announced». breakthroughprize.org. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 14-ին. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 4-ին.
- ↑ «2020 Kavli Prize in Neuroscience». www.kavliprize.org. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունիսի 15-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 27-ին.
- ↑ «homepage». Premios Fronteras. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ սեպտեմբերի 21-ին. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 4-ին.
- ↑ «The Nobel Prize in Physiology or Medicine 2021». NobelPrize.org (ամերիկյան անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 4-ին. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 4-ին.
- Նոյեմբերի 4 ծնունդներ
- 1955 ծնունդներ
- Ապրող անձինք
- Բրուքլինում ծնվածներ
- Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի շրջանավարտներ
- Բերքլիի համալսարանի շրջանավարտներ
- Կոլումբիայի համալսարանի աշխատակազմ
- Բժշկության կամ ֆիզիոլոգիայի բնագավառում Նոբելյան մրցանակի դափնեկիրներ
- ԱՄՆ-ի գիտությունների ազգային ակադեմիայի անդամներ
- Ամերիկայի արվեստների և գիտությունների ակադեմիայի անդամներ
- Հունգարիայի գիտությունների ակադեմիայի անդամներ
- Անձինք այբբենական կարգով
- Կոլումբիայի համալսարանի դասախոսներ
- Ամերիկացի բժիշկներ
- Ամերիկացի գիտնականներ
- Ամերիկացի կենսաքիմիկոսներ
- Փիլիսոփայական գիտությունների դոկտորներ