Հասկ (ամսագիր)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հասկ (այլ կիրառումներ)
Հասկ հայագիտական տարեգիրք
Hask
Տեսակհանդես
Լեզուհայերեն
Հիմնադրվել է1932
ԵրկիրԼիբանան Լիբանան

Հասկ հայագիտական տարեգիրք, Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության հրատարակություն։ Առաջին երկու հատորները 1948-1950 թվականներին լույս են տեսել Գարեգին Ա կաթողիկոս Հովսեփյանի անմիջական ղեկավարությամբ։ Խմբագրական կազմի մյուս անդամներն են եղել Գերենիկ եպիսկոպոս Փոլաայանը, Գնել Տ. վարդապետ Ճերեճյանը, Սիմոն Սիմոնյանը և Բյուզանղ Եղիայանը։ Երրորդ հատորի լույս ընծայումը ձգձգվել է մինչև 1957 թվականը։ Հրատարակության նոր շրջանը սկսվել է 1980 թվականին՝ Գարեգին Բ աթոռակից կաթողիկոս Սարգիսյանի նախաձեռնությամբ և մինչե 2003 թվականը լույս է տեսել ևս 9 հատոր (որից երեքը՝ միացյալ)։

Նոր ժամանակի խմբագիրներն են Սրտավազդ արքեպիսկոպոս Թրթռյանը, Ներսես Բախտիկյանը եպիսկոպոս, Անուշավան վարդապետ Գանիելրսնը, Վազգեն Ղուկասյանը, Արտաշես Տեր-Խաչատուրյանը, Իշխան Չիֆթճյանը, Շահան Տեր վարդապետ Սարգիսյանը։ Հայոց պատմությանն ու մշակույթին նվիրված գիտական հոդվածներ է տպագրում հայերեն, անգլերեն և ֆրանսերեն լեզուներով։ Աշխատակցել են հայ և օտարազգի բազմաթիվ հայագետներ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայկական հարց» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 253