Էջեր գրականության և արվեստի
Արտաքին տեսք
Էջեր գրականության և արվեստի | |
---|---|
Տեսակ | պարբերական |
Լեզու | հայերեն |
Հիմնադրվել է | 1965 |
Գրասենյակ | Բեյրութ, Լիբանան |
Լուծարվել է | 1972 |
«Էջեր գրականության և արվեստի» («Էջեր գրականութեան եւ արուեստի»), պարբերագիրք։ Լիբանանահայ գրական շրջանակի հրատարակություն։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Լույս է տեսել 1965-1972 թվականներին (անկանոն պարբերականությամբ) Բեյրութում։ Խմբագիրներ՝ Գառնիկ Ադդարյան, Արմեն Դարյան, Պետրոս Մինասյան, Գեղամ Սևան։ Հաջորդել է «Ժողովածու գրականութեան եւ արուեստի» (1950-1954, խմբագիր՝ Պ. Մինասյան), «Մշակոյթ» (1954-1955, խմբագիր՝ Գ. Ադդարյան), «Գիրք գրականութեան եւ արուեստի» (1955-1956, 1959, խմբագիրներ՝ Գ. Ադդարյան, Գ. Սևան), «Յառաջ գրական» (1961-1964, խմբագիրներ՝ Գասպար Տերտերյան, Ա. Դարյան, Պ. Մինասյան) պարբերագրքերին։
Պարբերականը տպագրել է գրական-գեղարվեստական ստեղծագործություններ, գրախոսություններ, տեսական հոդվածներ արվեստի ու գրականության վերաբերյալ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |