Պետրոս Մինասյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Պետրոս Մինասյան
Ծնվել էհոկտեմբերի 9, 1799(1799-10-09)
ԾննդավայրՍտամբուլ, Օսմանյան կայսրություն
Վախճանվել էօգոստոսի 19, 1867(1867-08-19) (67 տարեկանում)
Վախճանի վայրՓարիզ, Ֆրանսիա
Մասնագիտությունդրամատուրգ և գրական տեսաբան
Լեզուհայերեն
Ազգությունհայ
ԱնդամակցությունՄխիթարյան միաբանություն և Համազգյաց ընկերություն
Պետրոս Մինասյան Վիքիդարանում

Պետրոս Մինասյան (9․10․1799, Կ․ Պոլիս - 19․8․1867, Փարիզ), հայ դրամատուրգ, գրականության մեջ կլասիցիստական ուղղության տեսաբան։ Մխիթարյան միաբանության անդամ (1825 թվականից)։

1835 թվականից Մուրադ-Ռափայելյան վարժարանի ուսուցիչ՝ նախ Պադուայում, ապա Փարիզում։ 1846 թ. մեկնել է Կ․ Պոլիս և Տրապիզոն՝ միսիոներական աշխատանքի։ Կ․ Պոլսում հիմնել է Համազգյաց ընկերությունը (1846), կազմել կանոնադրությունը։ Մինասյանի «Խոսրով Մեծ» և «Սմբատ Առաջին» ողբերգությունները լույս են տեսել «Թատրերգութիւն» (1845) խորագրով։ Նյութը վերցրել է Մովսես Խորենացուց։ Արտահայտել է ազատասիրական գաղափարներ, քննադատել ազգային տարաձայնությունները։ Նա թատրոնը համարել է մարդկության զարգացման ազդակներից մեկը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 555 CC-BY-SA-icon-80x15.png