Համազգյաց ընկերություն (Թուրքիա)
Արտաքին տեսք
Համազգյաց ընկերություն | |
|---|---|
| Տեսակ | մշակութային կառույց |
| Ընկերության տեսակ | մշակութային կազմակերպություն |
| Հիմնադրված է | 1846 |
| Հիմնադիր | Մկրտիչ Պեշիկթաշլյան |
| Երկիր | |
Համազգյաց ընկերություն, մշակութային կազմակերպություն։ Հիմնվել է 1846 թվականին, Կ. Պոլսում՝ Մկրտիչ Պեշիկթաշլյանի նախաձեռնությամբ։ Նպատակն էր նպաստել համազգային միասնությանը, հիմնել երկսեռ դպրոցներ, տպարաններ, թարգմանել ու հրատարակել հայ մշակույթին նվիրված գրքեր, հավաքելն ուսումնասիրել հայերեն ձեռագիր մատյաններ ու հին դրամներ, զարգացնել երկրագործության արվեստը են։ Ակտիվ գործիչներից էին Ծերենցը, Հ. Հիսարյանը, Հ. Վարդանյանը, Հ. Տավությանը, Ա. Լյութֆյանը, Խ. Գազեգյանը, Կ. Թյուլպենաճյանը, Ս. Ասկերյանը, Ս. Ազնավուրյանը։ Ընկերության ծրագրի համաձայն՝ ստեղծվել են Առևտրական ընկերությունը, Երկրագործական ընկերությունը, Թանգարան վերածնությանը։ Գործել է մինչև 1852 թվականը։