Արթին Մադոյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Մադոյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Արթին Մադոյան
 
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ
Ծննդյան օր 1904[1]

Արթին Մադոյան (1904[1]), լիբանանահայ կոմունիստ քաղաքական գործիչ։ Նա Լիբանանի Կոմունիստական կուսակցության ամենանշանավոր առաջնորդն էր[2]։ Նրան համարում էին Սիրիայի կոմունիստ առաջնորդ Խալեդ Բագդաշի «աջ ձեռքը»[3]։

Երիտասարդություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մադոյանն Ադանայից փախուստի դիմած կոշկակարի որդին էր[4] : Պատանեկության տարիներին Մադոյանը «Հանթչագի» անդամ էր, բայց հետագայում դարձավ կոմունիստ[5]։ Նա սովորել է Ստամբուլում և եղել է «Հանթչագ» սոցիալ-դեմոկրատական ուսանողների միության անդամ։ Մադոյանը ընկերացել է Բեդիկ Թորոսյանի հետ, որը հետագայում դարձել է Հայ կոմունիսատական կուսակցության ղեկավար[6]։

Սպարտակ և Կոմունիստական կուսակցության հիմնադրում[խմբագրել | խմբագրել կոդը]

1922 թվականի ամռանը Մադոյանը տեղափոխվեց Բեյրութ, որտեղ ընտանիքը ապաստան գտավ[6]։ 1922 թվականին «Հանթչագի» սոցիալ-դեմոկրատական ուսանողների միությունը Բեյրութում մասնաճյուղ է հիմնել Մադոյանի հետ միասին և նրան նշանակել քարտուղար[6]։ 1923 թվականին «Հանթչագ» ուսանողների միության մասնաճյուղը լուծարվեց, քանի որ Մադոյանը և Հայկազուն Բոյադյանը հիմնել էին հայկական կոմունիստական «Սպարտակ երիտասարդական» կազմակերպությունը[7][8]։ Կազմակերպությունը կապեր էր պահպանում Հայ կոմունիստական կուսակցության և Ֆրանսիայի կոմունիստական կուսակցության հետ[7]։ Այն բաղկացած էր աշխատողներից ու ուսանողներից և ուներ մոտ 15 անդամ Բեյրութում, ինչպես նաև՝ Հալեպում, Ալեքսանդրետտայում, Մոսուլում և Զահլեում[7]։ Մադոյանը «Սպարտակի» գլխավոր քարտուղարն էր։ 1925 թվականին Սպարտակը միաձուլվեց Լիբանանի Ժողովրդական կուսակցության հետ՝ կազմավորելով սիրիական-լիբանանյան կոմունիստական կուսակցությունը[8] : Մադոյանը առաջին Կենտրոնական կուսակցության կոմիտեի վեց անդամներից մեկն էր։ Այն ժամանակ Մադոյանը Սուրբ Ժոզեֆի անվան բժշկական համալսարանի ուսանող էր[4][6][9]։

Գաղտնի աշխատանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

1925-1927 թվականների սիրիական ապստամբության ընթացքում Մադոյանը կապեր է հաստատել Սուլթան ալ-Ատրաշի հետ և համագործակցել է Բեյրութի և Յեբել ալ-Դրուզեի հետ զենքի մաքսանենգության գործում[10]։ 1926 թվականին Ֆրանսիայի իշխանությունները ձերբակալել են Մադոյանին[5][11] : Երբ 1928 թվականին Կենտրոնական կոմիտեն վերակազմավորվեց, Մադոյանը մնաց դրա անդամ։ 1931 թվականին Մադոյանը Կենտրոնական Կոմիտեին ծանոթացրեց Խալեդ Բագդաշի հետ, որից անմիջապես հետո Բագդաշը դարձավ կուսակցության գլխավոր քարտուղար։ 1933 թվականի դեկտեմբերից մինչև 1937 թվականը Բագդաշը մնաց Մոսկվայում, 1934 թվականին նա Մադոյանի առաջարկով դարձավ Կոմունիստական ինտերնացիոնալ կուսակցությունում արաբական կոմունիստական կուսակցությունների մշտական ներկայացուցիչը։ Բագդաշի բացակայության դեպքում Մադոյանն էր կազմակերպում կուսակցության ամենօրյա գործերը՝ Ֆարաջալլահ ալ-Հուլոյի և Նիկոլա Շավիի հետ միասին[8]։ Մադոյանը Կոմունիստական ինտերնացիոնալին առաջարկել է ստեղծել ընդհանուր ղեկավարությամբ արաբական կոմունիստական կուսակցությունների ֆեդերացիա, բայց այդ գաղափարը չի հաստատվել Կոմունիստական ինտերնացիոնալի ղեկավարության կողմից՝ անվտանգության նկատառումներից ելնելով[12]։

1934 թվականի ընտրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մադոյանը վիճեց Բեյրութի Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու նստավայրի հետ 1934 թվականին Լիբանանի խորհրդարանական ընտրությունների ժամանակ։ Նա գտնվում էր նույն ցուցակում,ինչ Սասդեդդին Մոմնը (նույնպես կոմունիստական կուսակցության անդամ) և Իբրահիմ Հադադը[5] : Նրանց քարոզարշավը կոչ էր անում աշխատավոր-գյուղացիական դաշինքը հասցնել ազգային անկախության, հողային բարեփոխումների, ժողովրդավարական ազատությունների և աշխատանքային իրավունքների աստիճանի[8] : Առաջին փուլում Մադոյանը հավաքեց 565 ձայն, որոնցից 264-ը Մեդավար թաղամասից։ Երկրորդ փուլում նա հավաքեց 180 ձայն[5]։

Ժամանակավոր կուսակցության ղեկավար[խմբագրել | խմբագրել կոդը]

Մադոյանի ղեկավարությամբ կուսակցությունը նորաստեղծ աշխատանքային շարժման մեջ զարգացրեց իր դերը, և ինչպես նաև 1936 թվականի սիրիական ապստամբության մեջ կարևոր դեր ունեցավ[13]։ 1938 թվականի փետրվարին Մադոյանը՝ որպես խմբագիր, ստեղծեց հայկական կոմունիստական «Ժողովրդի ձայն» օրաթերթը[12]։

1943 թվականի ընտրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

1943 թվականի հունիսին Կոմունիստական կուսակցությունը խորհրդարանական ընտրություններում Մադոյանին ներկայացրեց, որպես Բեյրութի Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու իր թեկնածուն։ Այնուամենայնիվ 1943 թվականի օգոստոսի 27-ին Մադոյանի թեկնածությունը հանվել է[14]։

Համատեղ քարտուղարություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1944 թվականին սիրիա-լիբանանյան կոմունիստական կուսակցությունը բաժանվեց Լիբանանի և Սիրիայի առանձին կուսակցությունների (չնայած դեռ մի տեսակ միություն կար)։ Այնուամենայնիվ, 1950 թվականի օգոստոսին կողմերը պառակտելու որոշումը չեղյալ հայտարարվեց՝ կազմավորելով համատեղ քարտուղարություն ինչպես Սիրիայի, այնպես էլ Լիբանանի համար։ Քարտուղարությունը կազմված էր Բագդաշից, Մադոյանից և Հասան Քրեյթիմից[15]։

1951 թվականի ընտրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

1951 թ. Խորհրդարանական ընտրություններին ընդառաջ, Մադոյանը կրկին ընտրվեց որպես Բեյրութի Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու նստավայրի թեկնածու։ Նա հավաքեց 2765 ձայն (Բեյրութի ձայների 12,6%-ը)[14]։

1953 թվականի ընտրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

1953 թվականի խորհրդարանական ընտրություններում Ռամկավար ազատական կուսակցությունը որոշեց չմտնել իրենց սեփական որևէ թեկնածուի հետ Բուրճ Համուդի ընտրատարածք, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու նստավայրի համար։ Կոմունիստական կուսակցությունը ձգտում էր օգտվել այս իրավիճակից՝ այնտեղ ուղարկելով Մադոյանին։ Ընտրություններից մեկ օր առաջ ոստիկանությունը Բուրճ Համուդում ձերբակալեց Մադոյանի նախընտրական քարոզչության քսանհինգ անդամներին։ Մադոյանը բողոք է ներկայացրել Արդարադատության նախարարությունում՝ ընդդեմ ձերբակալությունների։ Տիգրան Տոսբաթի դեմ միակ մրցակից Մադոյանը հավաքեց 709 ձայն (15.11%)[2]:

1954 թվականին Մադոյանը Կրատոմի, Ալ-Հուլոյի և Շոուի հետ միասին ստորագրեց կուսակցության պաշտոնական հաղորդագրությունը։ Քանի որ այդ ժամանակ կուսակցությունն արգելված էր, Լիբանանի կառավարությունը Մադոյանին և մյուս ստորագրողներին ռազմական պատասխանտվության տակ գցեց։ Նրանց մեկ ամսյա ազատազրկման էին ենթարկել[13]։

Խորհրդային կուսակցության 20-րդ համագումար[խմբագրել | խմբագրել կոդը]

1956 թվականին Մադոյանը Բագդաշի, Շավիի և Յուսուֆ Ֆիշալի հետ միասին մասնակցեց Խորհրդային Միության Կոմունիստական կուսակցության 20-րդ համագումարին[13]։

1963 թվականի բանտարկության դատավճիռ[խմբագրել | խմբագրել կոդը]

1963 թվականին Մադոյանին դատապարտեցին մեկ տարվա ազատազրկման՝ կոմունիստական կուսակցության պաշտպանության մասին խոսելու համար[16]։

Քաղաքացիական պատերազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Լիբանանի քաղաքացիական պատերազմի ընթացքում հայաստանյան քաղաքական կուսակցությունների հանդիպումների ժամանակ Մադոյանը ներկայացնում էր Լիբանանի Կոմունիստական կուսակցությունը՝ Բարուռ Երեցյանի և Գառնիկ Ադդարյանի հետ միասին[17]։

Ինքնակենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մադոյանի ինքնակենսագրությունը եղել է «Կյանքը Բարիկադում։ Հիշողություններ և վկայություններ» գրքում, 1986 թվականին լույս է տեսել արաբերենով, իսկ 1988 թվականին հայերենով[5]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Record #298259171 // Միջազգային նույնականացման վիրտուալ նիշք(բազմ․)[Dublin, Ohio]: OCLC, 2003.
  2. 2,0 2,1 Messerlian, Zaven. Armenian Participation in the Lebanese Legislative Elections 1934–2009. Beirut: Haigazian University Press, 2014. pp. 126, 129-130
  3. Jean Pierre Callot (1963). Le Liban. Presses universitaires de France. էջ 110.
  4. 4,0 4,1 Hanna Batatu (2012 թ․ սեպտեմբերի 17). Syria's Peasantry, the Descendants of Its Lesser Rural Notables, and Their Politics. Princeton University Press. էջ 369. ISBN 1-4008-4584-X.
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 Messerlian, Zaven. Armenian Participation in the Lebanese Legislative Elections 1934–2009. Beirut: Haigazian University Press, 2014. pp. 45, 47, 49
  6. 6,0 6,1 6,2 6,3 Taline Ter Minassian (1997). Colporteurs du Komintern: l'Union soviétique et les minorités au Moyen-Orient. Les Presses de Sciences Po. էջեր 157–158. ISBN 978-2-7246-0733-8.
  7. 7,0 7,1 7,2 Jacques Couland (1970). Le mouvement syndical au Liban, 1919-1946: son évolution pendant le mandat français de l'occupation à l'évacuation et au Code du travail. Éditions sociales. էջ 119.
  8. 8,0 8,1 8,2 8,3 Tareq Y. Ismael; Jacqueline S. Ismael (1998). The Communist Movement in Syria and Lebanon. University Press of Florida. էջեր 13, 15, 25–26. ISBN 978-0-8130-1631-3.
  9. Hanna Batatu (2012 թ․ նոյեմբերի 1). The Old Social Classes and the Revolutionary Movements of Iraq: A Study of Iraq's Old Landed and Commercial Classes and of its Communists, Ba`thists and Free Officers. Princeton University Press. էջ 295. ISBN 978-0-86356-771-1.
  10. Raymond H. Kévorkian; Lévon Nordiguian; Vahé Tachjian (2007). Les Arméniens, 1917-1939: la quête d'un refuge. Réunion des musées nationaux. էջ 107. ISBN 978-2-7118-5352-6.
  11. Hafizullah Emadi (2001 թ․ հունվարի 1). Politics of the Dispossessed: Superpowers and Developments in the Middle East. Greenwood Publishing Group. էջ 108. ISBN 978-0-275-97365-0.
  12. 12,0 12,1 Tareq Y. Ismael; Jacqueline S. Ismael (1998). The Communist Movement in Syria and Lebanon. University Press of Florida. էջեր 27, 30. ISBN 978-0-8130-1631-3.
  13. 13,0 13,1 13,2 Tareq Y. Ismael; Jacqueline S. Ismael (1998). The Communist Movement in Syria and Lebanon. University Press of Florida. էջեր 44, 47, 57. ISBN 978-0-8130-1631-3.
  14. 14,0 14,1 Messerlian, Zaven. Armenian Participation in the Lebanese Legislative Elections 1934–2009. Beirut: Haigazian University Press, 2014. pp. 63, 111, 115-116
  15. Tareq Y. Ismael; Jacqueline S. Ismael (1998). The Communist Movement in Syria and Lebanon. University Press of Florida. էջեր 35, 40. ISBN 978-0-8130-1631-3.
  16. The Mizan Newsletter. Vol. 5. 1963. էջ 14.
  17. Messerlian, Zaven. Armenian Participation in the Lebanese Legislative Elections 1934–2009. Beirut: Haigazian University Press, 2014. pp. 263