Սրբոց Հռիփսիմյանց վարժարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Սրբոց Հռիփսիմյանց վարժարան
Տեսակդպրոց
Հիմնադրված է1922
ՏնօրենԹեոպիստե-Մարի Պետրոսյան
Աշակերտներ677
ԵրկիրFlag of Lebanon.svg Լիբանան
ՏեղագրությունԲեյրութ
ՀասցեԲեյրութի Խանդակ ալ Ղամիկ թաղամաս

Սրբոց Հռիփսիմյանց վարժարան, երկրորդական երկսեռ ուսումնական հաստատություն։

Հիմնումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիմնվել է 1922 թվականին՝ Անարատ հղության հայ կաթոլիկ քույրերի միաբանության կողմից Կոստանդնուպոլսից Բեյրութ գործուղված Թեոպիսաե Ալեքսանյանի, Էլիզ Պոյաճյանի, Բեաարիս Թաշճյանի, Ալեքսանդրա Հեպոյանի և Ագաթա Փարթամյանի ջանքերով։ Սկզբում եղել է բացառապես աղջիկների նախակրթարան։ Առաջին տարեշրջանում ունեցել է 64 աշակերտուհի։ 1929 թվականին հաստաավել է Բեյրութի Խանդակ ալ Ղամիկ թաղամասում, 1963 թվականին տեղափոխվել Ջյունի։ Աստիճանաբար ավելացվել են միջնակարգ և երկրորդական բաժինները։ 1975 թվականին Բեյրութի արվարձաններից Ֆանարի շրջանում օժտվել է նորակառույց, սեփական շենքով։ 1980-ական թվականների կեսից երկսեռ վարժարան է։

Ծրագիրը[խմբագրել | խմբագրել կոդը]

Հետևում է Լիբանանի պետական բակալորիայի ծրագրին։ 2002 թվականին ուներ 677 աշակերտ։ Տնօրենն է Թեոպիստե-Մարի Պետրոսյանը (1992 թվականից)։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայ Սփյուռք» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png