Ռազմիկ (թերթ, Բեյրութ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ռազմիկ (այլ կիրառումներ)
Ռազմիկ
Տեսակհանդես
Լեզուհայերեն
ԵրկիրԼիբանան Լիբանան

Ռազմիկ, հասարակական֊քաղաքական, երիտասարդական պարբերաթերթ։ ՀՅԴ Լիբանանի երիտասարդական միության (ԼԵՄ) պաշտոնաթերթ։ Լույս է տեսնում 1983 թվականի մայիսից, սկզբում՝ իբրև ամսաթերթ, 1985 թվականից՝ անկանոն պարբերականությամբ։

Հրատարակում է երիտասարդությանը հետաքրքրող քաղաքական, հասարակական, հայ ժողովրդի, մասնավորապես ՀՅԴ պատմությանը վերաբերող հոդվածներ։ 1980-ական թվականների կեսին լայն տեղ է հատկացրել ՀՅԴ-ին մոտ կանգնած զինյալ խմբակների՝ Հայոց ցեղասպանության արդարության մարտիկների և Հայ հեղափոխական բանակի հակաթուրքական գործունեության լուսաբանմանը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո ։